o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է «ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ» ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼ

30.10.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է «ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ» ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼ

Հայաստանյան (եւ ոչ միայն) վերլուծական հանրությունը շարունակում է ակտիվորեն քննարկել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ադրբեջան եւ Հայաստան: Գնահատականները, հասկանալի է, ունեն մեծ բազմազանություն, սակայն մեկ հանգամանքի հետ վերլուծականների հիմնական մասը համաձայն է: Այն, որ եթե Ադրբեջանի հետ Բոլթոնը գոնե հրապարակային հարթությունում խոսում էր որպես փոքր գործընկերոջ, ապա Հայաստանում միանգամայն ընդգծված էր կոշտ ճնշումային տերմինաբանությունը, որը հաճախ անցնում է անթաքույց սպառնալիքների:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ԲՈԼԹՈՆԸ

Հիմնականում աչքի ընկավ Երեւանում Բոլթոնի հնչեցրած Արցախի հետ կապված այն մտքերը, որ նախ՝ «Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար»: Իսկ թե ինչպես է Սպիտակ տունը պատկերացնում հակամարտության կարգավորումը, վերջերս էր ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանըԴրանից զատ, Բոլթոնը նաեւ ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչ է սպասում հակամարտության կարգավորումից հետո. «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարեւորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, եւս կբացվի...»: Իսկ ահա մեր մյուս՝ իրանական սահմանի հետ կապված Բոլթոնի խոսքը անթաքույց սպառնալիքների ժանրից էր. «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետեւ, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ... Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ զրույցը շատ կարեւոր կլինի:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

«Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը...»:

Այսպիսով, դեպի ո՞ւր է միտքը տանում Բոլթոնը, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ը. հաշվի առնելով նաեւ դեսպանի հայտնի մտքերը: Շարադրենք հիմնական թեզերը. արցախյան խնդրի կարգավորում` հողերը տալու միջոցով, որից հետո՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացում, ու փոխարենը՝ հայ-իրանական սահմանի փակում: Եվ այստեղ, թերեւս, մեկ էական հանգամանք է պետք նկատել. այս հիմնական թեզերն ամենեւին էլ Բոլթոնի եւ անգամ՝ ամերիկյան ներկայիս իշխանությունների մտահղացումը չեն: Նման ծրագրեր ԱՄՆ-ն առաջ էր քաշում դեռ արցախյան պատերազմի տարիներին (օրինակ՝ Գոբլի պլանը): Դրանք, տարբեր տարատեսակներով, ենթադրում էին ինչ-որ ձեւաչափով (ԱՄՆ-ի համար դա տեխնիկական հարց էր) հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը (որոշ տարբերակներում, մինչեւ իսկ Արցախում ամերիկյան ռազմական ներկայության երաշխիքով), ձեւավորել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առանցք (չշփոթել դաշինքի հետ), որը կբացառեր ՌԴ-Իրան աշխարհագրական կապի բոլոր հեռանկարները հարավկովկասյան տարածաշրջանով: Եվ մյուս կողմից. նման սցենարի պարագայում Թուրքիան հնարավորություն էր ստանում Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ (իսկ Հայաստանը հազիվ թե կարողանար որեւէ դիմադրություն ցույց տալ) կտրուկ ակտիվացնել պանթյուրքիստական հայտնի ծրագրերը, որը հեռանկարային առումով լրջագույն խնդիր էր ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Չինաստանի համար:

ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

 

ԱՄՆ-Ի ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՔԱՐԵՐԸ

Այսպիսով այն, որ Արցախի հետ կապված դեռ 1990-ականների կեսերի ամերիկյան ծրագրերի (որոնք, ի վերջո, ամփոփված էին Բժեժինսկու հայտնի համաշխարհային շախմատի տախտակի տեսության մեջ) հիմնական սկզբունքներն այս օրերին կրկին առաջ են քաշվում վաշինգտոնյան բարձրաստիճան այրերի կողմից, շատ բանի մասին է ակնարկում: Եվ իմաստն էլ կարելի է հասկանալ. Թուրքիան մեր օրերում էլ, ինչքան էլ որ հակասությունների մեջ է ԱՄՆ-ի հետ եւ փորձում է բարիդրացիական կապերի մեջ մնալ ՌԴ-ի հետ, հաստատ չի հապաղի օգտվել պանթյուրքիստական հին ծրագրերին վերադառնալու գաղափարից, եթե, իհարկե, շանսը համարի իրատեսական: Եվ եթե գործի Բոլթոնի նկարագրած մեխանիզմը, ապա դա Անկարայի համար կարող է հենց այդ իրատեսական շանսը դառնալ: Եվ այստեղ եւս մեկ նրբերանգ. անցած 30 տարիներին ԱՄՆ-ն պարբերաբար մեկ սրել, մեկ թուլացրել է նման մեխանիզմի ուղղությամբ աշխատանքը: Ընդ որում, որոշ դեպքերում Վաշինգտոնից ազդակներ ստացվել են, որ գիտակցում են այդ ծրագրերի վտանգավորությունը, քանի որ դա կարող է անկանխատեսելի չափերով ուժեղացնել թուրքական վեկտորը: Ընդ որում, այդ մտավախությունները ներկայումս միանշանակ առավելագույն մակարդակի վրա են. եթե 1990-ականներին Վաշինգտոնն Անկարային դիտարկում էր, որպես հավատարիմ ենթակա, հիմա արդեն Թուրքիան ամեն քայլափոխի հանուն սեփական շահի ոչ միայն պատրաստ է, այլ, ամենավտանգավորը, ցույց է տվել, որ կարող է հակազդել ԱՄՆ-ին: Այս իրավիճակում թուրքական վեկտորի անկանխատեսելի ուժեղացմանը նպաստելը, հասկանալի է, չի կարող ԱՄՆ-ի սրտովը լինել: Բայց. ԱՄՆ-ն ակնհայտորեն տանուլ է տալիս ՌԴ-Չինաստան դաշինքի հետ հայտնի մեծ խաղը: Վիճակի ծանրության մասին է վկայում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն արդեն խաղի մեջ է դնում իր հիմնական, այդ թվում՝ գերվտանգավոր խաղաթղթերը, ինչպիսին է՝ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) պայմանագրից դուրս գալու սպառնալիքը: Ընդ որում, անգամ դա կարող է չաշխատել. եթե անգամ ԱՄՆ-ն դուրս գա այդ պայմանագրից, սկսի նման հրթիռներ արտադրել ու շարել ՌԴ-ի (նաեւ Չինաստանին են սպառնում) սահմաններին, մեկ է՝ ՌԴ-ի նորագույն հիպերձայնային հրթիռների առկայության պայմաններում համաշխարհային միջուկային բալանսը չի խախտվում: Վերջապես, նաեւ քիչ բան կփոխվի, եթե ԱՄՆ-ն իրոք դուրս գա ՄՓՀՀ պայմանագրից եւ նմանատիպ հրթիռներ տեղակայի ռուսական սահմաններին: Այն առումով, որ ամերիկյան նավերն առանց այդ էլ ՌԴ սահմանների հարեւանությամբ են եւ ունեն փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ամբողջական զինանոց (ծովային հրթիռները ՄՓՀՀ պայմանագրով արգելված չեն): Այսինքն, ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալն ամենեւին էլ ինչ-որ արտառոց իրողություն չի առաջացնի, այլ, ընդհակառակը, ՌԴ-ին պատասխանի իրավունք կտա:

«ՊԱՏԵՐԱԶՄԵԼԸ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

 

ՈՂՋ ՎԵՃԸ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՐՑՆ Է

Կարճ ասած, անգամ վերջին հիմնական խաղաքարտերը օրակարգ բերելով, Վաշինգտոնին, թերեւս, չի հաջողվի բեկում մտցնել ՌԴ-ի եւ Չինաստանի դեմ մեծ պայքարում: Ուստիեւ՝ օրակարգային են մնում նաեւ այլընտրանքային ճնշման ուղղությունները, որպիսին կարող է դառնալ՝ Պանթյուրքիզմի միջոցով ռուս-չինական դաշինքին հարվածելու փորձը, որը գալիս-հասնում է Արցախին: Սակայն ամբողջ հարցն այն է, որ եթե մի անգամ բոլոր գոբլյան պլաններն արդեն ձախողվել են, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ ինչ-որ բան կստացվի: Նկատենք, այստեղ խնդիրն այն չէ, թե ով է Հայաստանի ղեկավարն ու ինչ անձնական նախասիրություններ ունի: Ավելին, ունեցել ենք ղեկավարներ, ովքեր ժամանակին ակտիվորեն աշխատել են Գոբլի պլանի այս կամ այն տարատեսակի օգտին՝ ունենալով լիակատար իշխանություն: Բայց չի ստացվել եւ, թերեւս, շատ պարզ պատճառներից ելնելով: Նախ, ժամանակին ՌԴ-ն, գտնվելով շատ ավելի թույլ վիճակում, կարողացավ ակտիվ հակազդեցություն կազմակերպել: Մինչդեռ ներկայումս նույն ՌԴ-ի դիրքերը շատ ավելի ամուր են: Երկրորդը, ԱՄՆ-ն պարզապես չկարողացավ գտնել ղարաբաղյան այն վերջնական լուծումը, որն ընդունելի կլիներ միաժամանակ Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի համար: Ադրբեջանին մինչեւ իսկ առաջարկվեց Արցախի կարգավիճակի դիմաց ստանալ Մեղրիով Նախիջեւանի հետ կապ, սակայն անգամ դա չընդունվեց: Իսկ ահա հայկական կողմը ոչ մի պարագայում չի կարող ընդունել Արցախի կարգավիճակից հրաժարվելու գաղափարը. դա Արցախի բնակչության ֆիզիկապես գոյատեւել-չգոյատեւելու խնդիր է, ինչի մասին, ի դեպ, նաեւ Փաշինյանը խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից ու, թերեւս, ոչ պատահական: Այսինքն, եթե ԱՄՆ-ը փորձի հասնել Արցախն Ադրբեջանին հանձնելու տարբերակին, հանուն սեփական գոյատեւման կբախվի արցախցիների դիմադրությանը, եւ Հայաստանն էլ, անկախ ղեկավարի տրամադրություններից, պարզապես չի դառնա անտարբեր դիտորդ: Փորձի հասնել Արցախի կարգավիճակի ճանաչմանը, Ադրբեջանն է պատերազմ սկսելու: Ընդ որում, նոր պատերազմի պարագայում «հարց լուծողը» եղել եւ մնում է ՌԴ-ն. ԱՄՆ-ը չափից դուրս հեռու է գտնվումՎերջապես, կա նաեւ միջանկյալ տարբերակը, որի մասին շատ խոսվեց. որոշ տարածքներ հանձնել՝ կարգավիճակի որոշման հարցը հետաձգելով: Բայց այս դեպքում է առաջ  գալիս կողմերի միջեւ խաղաղարարներ տեղակայելու գաղափարը, որտեղ առաջին պլանում եղել եւ մնում է ռուս խաղաղարարների գաղափարըԱյսպիսով՝ ինչքան էլ Բոլթոնը փորձեց Բաքվի գլուխը շոյել, Երեւանի վրա գոռալ, Անկարային հեռանկարային ուղիներ մատնանշել, քիչ հավանական է, որ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առանցքի սցենարը կգործի: Այլ բան, որ որքան շարունակվում է նման հեռանկարներից խոսվել, այնքան Մոսկվայի համար ավելի օրակարգային է դառնում հակամարտության գոտում խաղաղարարներ ունենալու եւ բոլոր տեսակի գոբլներից պրծնելու գաղափարը:

ՍՈՐՈՍԱԿԱՆ ԹԵՎՆ ԱՆՑԱՎ ՎԱՏ ԹԱՔՑՎԱԾ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА