ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

26.10.2018 23:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԽՆԴՐՈՂԻ ՄԻ ԵՐԵՍՆ Ա ՍԵՎ, ԴՈՒՐՍ ՉԵԿՈՂԻ` ԵՐԿՈՒՍԸ (ՆԻԿՈԼԻ` «5 ԱՄԻՍ Է` ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲԱՆՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Արդարադատության նախարարության` քրեակատարողականներում կյանքն ուրախ է, ապրուստը` ձրի, դրա համար էլ Շանթն էլ չի ուզում դուրս գալ:

 

ԱՆՈՄԱԼԻԱ

Էս ինչ զուլում երկիր ա, Հայաստանում մարդ ու կնիկ կա՛մ իրար հետ են, կա՛մ Նիկոլի

 

ԽՈԶԻ ԿԱՇՎԻՑ ԱՆՑԵԼ Ա ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ըստ բժիշկ սննդաբանների` վարչապետի գխտոցներից լուրջ անհանգստանալու պատճառ չկա, ուղղակի վերջինս սկսել է կուշտ որակով սնունդ ուտել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՎԱՆՈՅԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ

Ըստ Գրողների միության` նայելով ներկա իշխանությունների կադրային նշանակումներին, գալիս ես այն եզրահանգման, որ, իրոք, եկել է Վանո Սիրադեղյանի ակնարկած գյադաների ժամանակը:

 

ՇԱՆԹԸ` ՆԻԿՈԼԻՆ

Լավ էլի, Նիկո՛լ, թող մի քիչ էլ նստեմ

 

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ (ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՐԳԸ` ԳՌԶՈ-Ի ՀԵՏ ԷԼ ԽՆԱՄԻԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԱՐՏԻ ՄԵԿԻՆ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Պատմութիւնը այս պատմում են շուրջ տասը տարի,

Եթէ նույնիսկ ճոխացնում են, թող Աստուած ների:

Հաւատում են շատ-շատերը, բայց արի՛ ու տես,

Ոչ մի տեղ էլ չենք, չենք եղել մենք, խնամիս ու ես

 

ՓԱՍՏՈՐԵՆ, ՄԵՂԱՎՈՐԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻ՞ՉՆ Է (ՆԻԿՈԼԸ` «ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԼԻՆԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ հեղափոխագետների` ուրեմն ստացվում է, քանի Պուտինը տրամաբանական գնով գազ կտա, Նիկոլը էնքա՜ն գազ կտա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА