o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑ ՆԱՎԹԻ»

26.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞  «ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑ ՆԱՎԹԻ»

Հայտնի ռոբոտ Սոֆյայի` Ադրբեջան կատարած այցի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման կապակցությամբ համացանցում շրջում են բավականին շատ զվարճալի պատմություններ: Ընդ որում, ադրբեջանական օգտատերերը նույնիսկ ավելի շատ են ձեռք առնում եւ ծիծաղում այդ հանդիպման վրա, քան` մեր հայրենակիցները:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ՌՈԲՈՏԱՑՄԱՆ ԵՎ ԶՈՄԲԻԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նշենք, որ ադրբեջանցի օգտատերերը հասցրել են մատնանշել, որ ռոբոտ Սոֆյան շատ արագ սովորել է շողոքորթել մազութային սուլթանին, եւ որ այնպիսի բռնապետություն է տիրում Ադրբեջանում, որ անգամ ռոբոտները ստիպված են վախենալ Ալիեւից: Մյուսներն էլ պնդում են, թե Ադրբեջանի բնակիչների 80 տոկոսը առանձնապես չեն տարբերվում լուռ հնազանդվող ռոբոտներից, ուստի Ալիեւին դժվար չէր արդեն իրական ռոբոտի հետ հարաբերվելը: Անշուշտ, այդ ամեն ինչը կլիներ շատ զվարճալի, սակայն մեզանում, կարծես թե, էլ գրեթե ոչինչ չի կարող խանգարել ժողովրդական վոժդ Նիկոլ Փաշինյանին դառնալ կատարյալ դիկտատոր: Քաղաքական բազմափորձ գործիչ Դավիթ Շահնազարյանը իզուր չէր ահազանգում, որ եթե դեկտեմբերին տեղի ունենան ընտրություններ, ապա մենք կդառնանք Ադրբեջան, բայց առանց նավթի: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչ վտանգներով է հղի, երբ «առանց նավթի Ադրբեջանը» ստիպված է հակամարտել իրական, նավթ եւ լիքը նավթադոլարներ, ինչպես նաեւ հսկայական թուրքական աշխարհի զորակցությունը վայելող Ադրբեջանի հետ: Անդրադառնանք այլ տխուր հանգամանքներինԱյսպես, Նիկոլ Փաշինյանի  «տեխնիկական առաջադրումը» եւ հաջողությամբ իրականացված չընտրությունը ի ցույց հանեց նրա ֆանատների սոսկալի հոգեխանգարված վիճակը: Նրանց գլուխը չէր մտնում այն պարզ բանը, թե ինչպես կարող է իրենց պաշտելի առաջնորդը առաջադրվել ու նրան կողմ չքվեարկեն: Ուստի խեղճերի ուղեղները քարկապ էին ընկել, եւ նրանք հասցրել էին համացանցում մի բոլ ամոթանք տալ եւ հայհոյել ե՛ւ Լենա Նազարյանին, ե՛ւ Ալեն Սիմոնյանին, ե՛ւ այլ «ելքիստներին»: Կարճ ասած, նրանց վարքագիծը հիշեցնում էր ռոբոտների, որոնց ծրագրում մոռացել էին ճիշտ ժամանակին շտկում մտցնել, ինչի հետեւանքով ստացվել էր ծիծաղաշարժ իրավիճակԱյդ կոնտինգենտին դասական առումով անվանում են ամբոխ, խաժամուժ, իսկ ելնելով ժամանակակից տերմինաբանությունից, սովորաբար կոչում են զոմբիներ: Դե, ինչպես վոժդի դեմագոգիկ, ճղճղան, բայց ամբոխին դուր եկող ճառերը, այնպես էլ ամենակեղտոտ հնարքները գործադրող քարոզչական մեքենան իրենց գործն արել են, եւ բավականին շոշափելի զանգվածներ զոմբիացել են: Հարկ է նշել, որ այդ գործում լայնորեն ընդօրինակվել է նույն մեթոդաբանությունը, որը կիրառվում է տոտալիտար աղանդներում, եւ, խոշոր հաշվով, նույնիսկ ընդօրինակում առանձնապես պետք չէր, քանզի ամենաագրեսիվ ակտիվիստների զգալի մասը հենց տոտալիտար աղանդների ներկայացուցիչ են, ովքեր ընդամենը կիրառում են իրենք քաջածանոթ ուղեղալվացումը: Անշուշտ, վաղ թե ուշ այդ թմբիրը թոթափվելու է, մանավանդ որ դատարկ սառնարանը, որպես կանոն, շատ ավելի համոզիչ է, քան հեռուստացույցի գունեղ պատկերները, անգամ եթե դա վերաբերում է ամենաբթամիտներին: Բայց այդ ռոբոտացված, զոմբիացված զանգվածի առանձնահատկությունն այն է, որ նա պատրաստ է կատարել վոժդի ցանկացած, նույնիսկ ամենահրեշավոր եւ հանցագործ հրամանը: Իսկ հիասթափվելուց հետո նույն վոժդին, շրջապատով հանդերձ, շատ դժվար կլինի փրկել այդ նույն զանգվածի ցասումնալից հաշվեհարդարից:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ԻՐԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ

Կապանում քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաեւ որոշ գյուղերում կրած  պարտությունից հետո Նիկոլը դա ներկայացնում էր որպես հեղափոխության նվաճում, թե տեսեք-տեսեք հեղափոխության շնորհիվ այնքան մաքուր ընտրություններ են տեղի ունենում, որ անգամ պարտվելու դեպքում ոչ մի ձայն չի գողացվում: Բայց հետո արդեն վարչապետ չընտրվելու թատերականացված ներկայացման ժամանակ խորհրդարանում Նիկոլը 180 աստիճան շուռ տվեց իր ասելիքը: Հիմա հանկարծ պարզվեց, որ Կապանում հաղթել են հակահեղափոխականները, եւ պետք է անել ամեն ինչ Սյունիքում հեղափոխության հաղթանակի համար: Գումարած դրան` Ընտրական նոր օրենսգրքի առնչությամբ վոժդը սկսեց սպառնալ ՀՀԿ-ին` կրկին սեւ ու սպիտակի ընտրությունով եւ «զրո ձայն» ստանալով: Հիմա ի՞նչ պատահեց, որ ինքնավստահ ֆյուրերիկը հանկարծ մտքափոխ եղավ: Պատահածը շատ պարզ է` ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ այլ քաղաքների ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլի նշանակած մարդիկ կամ, ինչպես 1990-ին ասում էր Արշակ Սադոյանը, «ՀՀՇ-ի պոլի փետերը» հաղթական տոկոս են ստանում միայն ցածր մասնակցության դեպքում: Դա առավել վառ արտահայտվեց հենց մարզերում: Արմավիրում, Հրազդանում եւ Էջմիածնում նիկոլականները հաղթեցին շատ ցածր մասնակցության պայմաններում` ստանալով ընդհանուր ընտրողների քվեների 20-25 տոկոսը: Իսկ Կապանում հենց որ հայտնվեց տեղացիներին լավ ծանոթ այլընտրանք, միանգամից մասնակցության ցուցանիշը բարձրացավ շուրջ մինչեւ 55 տոկոս, եւ տեղական «պոլի փետը» պարտություն կրեց, եւ դա` չնայած Նիկոլի մասնակցությամբ հանրահավաքի եւ վարչական բոլոր տեսակի ճնշումների: Պարզ է դառնում, որ եթե հանկարծ ԱԺ  ընտրություններում մասնակիցների մեջ քաղաքացիներն այլընտրանք տեսնեն, ապա մասնակցությունը կլինի բարձր եւ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենալը կդառնա լուրջ պրոբլեմ: Բացի այդ, ռեյտինգային ընտրակարգի պահպանման դեպքում դժվարանում է այնպիսի տեխնոլոգիան, ինչպիսին է «շոգեքարշ» Նիկոլին որպես դատարկ վագոններ ցանկացած անորակ կոնտինգենտ կպցնելը եւ ԱԺ մտցնելը:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՆՀԱՐՄԱՐ ԲԱՆ ՍՏԱՑՎԵՑ

Նիկոլի չընտրության թատերականացման ներկայացման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բարձրացրեց ԼԳԲՏ ֆորումի անցկացման եւ այլեւայլ պղծության տարածման անթույլատրելիության հարցը: Փաշինյանը դրան անդրադարձավ շուրջ հինգրոպեանոց ճառով, որում իսպառ բացակայում էր ասելիքը: Դե, հմուտ ամբոխավարի համար դա դժվար չէ, բայց, այնուամենայնիվ, նա հաջողացրեց սրտաճմլիկ դրվագ ներկայացնել, թե Փարիզում խոսել է Հայաստանից մազապուրծ փախած համասեռամոլի հետ, որը մատուցող էր աշխատում: Ու ստացվեց խոստովանություն, որ նա համասեռամոլի մատուցած սուրճն է խմել, իսկ թե ինչպես դա կընկալվի մեր քաղաքացիների, հատկապես «քյառթու» հատվածի կողմից...

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

Բայց դա դեռ ամբողջը չէ: Այդքան գովազդված համաներման մասին օրինագիծը, որով նախատեսված էր նաեւ հատուկ բաժին` «Սասնա ծռերին» քրեական հետապնդումից ազատելու համար, հանկարծ արգելակվեց: ԱԺ նախագահ Արա Բաբալոյանը, վկայակոչելով օրենքի եւ ընթացակարգի կոպիտ խախտումը, կտրականապես հրաժարվեց այդ հարցը մտցնել երկուշաբթի կայանալիք արտահերթ նիստի օրակարգ: Գումարած դրան` «Սասնա ծռերի» մասով համաներման դեմ կտրուկ արտահայտվեց Պավլիկ Մանուկյանը, հայտարարելով, որ գերադասելի է համարում դատարանի դահլիճում ապացուցել սեփական ճշմարտացիությունը, այլ ոչ թե գործ ունենալ համաներման հետ: Դե ինչ, դա էլ անհարթությունններ կստեղծի, մանավանդ, որ ցանկացած համաներման պարագայում դրա տակ ընկնող հանցագործները մոբիլիզացնում են ամբողջ ազգուտակին` հօգուտ համաներող իշխանությանը աշխատելու, իսկ եթե համաներում չեղավ, արդեն այդ ռեսուրսն էլ չի լինում: Համ էլ, նույն վոժդի աչքի գրող Ռոբերտ Քոչարյանի` առավելապես երիտասարդներից կազմված կուսակցություն ստեղծելու գաղափարը բավականին թափով արձագանք է գտել երիտասարդության շրջանում: Եվ դա Նիկոլի աչքի առաջ նկարում է այն պատկերը, որ նույն մեթոդներով, ինչ կիրառել էին ապրիլ-մայիսին, հիմա այլ երիտասարդներ մի որոշ ժամանակ անց կարող են նորաթուխ դիկտատորին ուղարկել լավագույն դեպքում հանգստի:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА