o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ ԸՆՏՐԵՔ, ՀԻՄԱ ՄԻ ԸՆՏՐԵՔ... ԱՅՍ ԿՐԿԵՍԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՍՏԱՑՎԻ՞

24.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ ԸՆՏՐԵՔ, ՀԻՄԱ ՄԻ ԸՆՏՐԵՔ... ԱՅՍ ԿՐԿԵՍԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՍՏԱՑՎԻ՞

Կես տարի առաջ` ապրիլի 23-ին, հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, եւ այդ իրադարձությունը ամբոխը դիմավորեց` հանրապետության շամպայնի թերեւս ողջ պաշարը միանգամից սպառելով: Արդեն կես տարի է ապրուստն ուրախ է եւ երջանիկ, օլիգարխներ չկան, կոռուպցիա չկա, բոլորը սիրում են եւ համերաշխում են զմիմյանս, եւ քանի որ «50 տոկոս փայը» չկա, գներն իջել են ուղիղ 50 տոկոսով, եւ ուղիղ այդքանով բարձրացել են աշխատավարձերը: Կարճ ասած, հայերի երջանկությունը գրեթե ապահովված է, եւ կատարյալ երջանկության համար պակասում է միայն այս ԱԺ-ի հեռանալը:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Հոկտեմբերի այդ օրը լեցուն էր զավեշտալի իրադարձություններով: Նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ-ին ներկայացրեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին: Այն Վահե Գրիգորյանին, որը, ինչպես պարզ էր դարձել Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի գաղտնալսումից, ըստ էության, ՀՔԾ պատվերները ձեւակերպող փաստաբան է: Ի դեպ, այդ նույն Վահե Գրիգորյանը ժամանակին Արմեն Սարգսյանի ընտրությունը համարել էր ոչ լեգիտիմ, եւ պարզվում է, որ ՍԴ անդամ առաջադրվելուց հետո էլ մնացել էր նույն կարծիքին: Այսինքն` ստացվում է, որ նույն Վահե Գրիգորյանի տրամաբանությամբ հենց իր իսկ առաջադրումը նույնպես ոչ լեգիտիմ է, քանի որ իրականացվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից: Բայց այդ թեկնածուն ԱԺ-ում քվեարկվեց եւ մերժվեց խորհրդարանի կողմիցԻսկ հաջորդը էլ ավելի հետաքրքիր էր: «Ելք» խմբակցության կողմից տեղի ունեցավ վարչապետի թեկնածուի, այսպես ասած, տեխնիկական առաջադրումը: Առաջադրվեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, եւ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը կոչ արեց նրան չընտրել վարչապետ: Եվ այսօր տեղի է ունենալու այդ խեղկատակության հերթական արարը: Ինչպես դառնորեն կատակում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մարդ չգիտի ինչպես քվեարկի, որ եթե դեմ քվեարկեց, ստացվում է, որ դեմ ես ժողովրդի ընտրյալին եւ հակահեղափոխական ես, եթե կողմ ես քվեարկում` ուրեմն էլի դեմ ես հեղափոխությանը: Դե, իսկ նիկոլապաշտ զոմբիացած զանգվածի ուղեղները լրիվ կախել են: Խեղճերը ինչպես կողմնորոշվեն` երբ է պետք իրենց կուռքին կողմ քվեարկել, իսկ երբ` դեմ: Ստացվում է «շնչիր, մի շնչիր» տարբերակը: Որ Նիկոլի վարչապետությանը կողմ լինելու համար խորհրդարանը պետք է նրան դեմ քվեարկի, իսկ եթե հանկարծ խորհրդարանը ժողովրդի ընտրյալ Նիկոլին ընտրի վարչապետ, ապա հեղափոխական զանգվածները նույն Նիկոլի կոչով պետք է մեծ կտորը ականջը թողնի այդ կողմ քվեարկած պատգամավորներիցԿարճ ասած, այնպիսի աբսուրդ է, որը, եթե իրերն իրենց անունով կոչենք, այնպիսի կապիկություն է, որ սույն երեւույթը նկարագրելու համար ոչ միայն քաղաքագիտությունը որպես գիտություն անզոր է, այլեւ Ֆրանց Կաֆկայի, Ջորջ Օրուելի երեւակայությունն անգամ նման աբսուրդ ստեղծել չէր կարող:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

ԳԼԽԻՎԱՅՐ ՇՈՒՌ ՏՎԱԾ ԻՄԱՍՏՆԵՐԸ

ԱԺ-ի կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մերժելը ժողվարչապետի պաշտոնակատար Նիկոլը մատուցեց որպես ՀՀԿ-ի կողմից իրականացված «սաբոտաժե եւ ակնարկեց, որ միգուցե, ժողովրդի օգնությունը պետք գա այդ «սաբոտաժնիկների» հախից գալու համար: Երեւի թե, ժողովուրդը պետք է «հակահեղափոխական» պատգամավորներին ստիպի կողմ քվեարկել այն օրենսգրքի օգտին, որում հետո դեկտեմբերին ոչ միայն ինքը` ժողովուրդն է խճճվելու, քանզի նոր ընտրակարգին հարմարվելու համար ժամանակ է պետք, այլ նույնիսկ կուսակցությունները, որ պետք է վազեվազ մի քանի օրում համամասնական ցուցակ կազմեն, շտաբներ ձեւավորեն, ստվերային կառավարության կազմ հրապարակեն, ընտրարշավի մարտավարություն եւ ռազմավարություն որոշեն եւ այլն: Մինչդեռ «սաբոտաժ» որակումը ՀՀԿ-ին ուղղելը ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ իմաստները գլխիվայր է շուռ տալիս: ՀՀԿ-ն գլխանց էլ հայտարարում էր, որ դեմ է Ընտրական օրենսգրքի այդպիսի հապճեպ փոփոխությանը: Իսկ այ, ՀՅԴ-ն դա ողջունում էր, իսկ ԲՀԿ-ն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ նույնիսկ հուշագիր ունի ստորագրած: Համ էլ  63 ձայն հավաքելու համար այդ ափալ-թափալ օրենսգրքի ջատագովներին պակասում էր ընդամենը յոթ քվե: Եթե ԲՀԿ-ին գումարես ՀՅԴ-ն եւ գումարես հուշագիր ստորագրած երբեմնի ՀՀԿ-ականներին, ապա պետք է դա հերիքեր ու հերիքեր: Մինչդեռ ԲՀԿ-ականներից բացակաների պակաս չկար, երկու հոգի չեն քվեարկել, իսկ Գագիկ Ծառուկյանը դահլիճ չմտնելը պատճառաբանել էր նրանով, որ մարզահագուստով էր: Խոշոր հաշվով, առավելագույնս ռեյտինգային ընտրակարգի պահպանումը ձեռնտու է հենց ԲՀԿ-ին, ապագա ընտրություններում դա ԲՀԿ-ի հաղթաթուղթն է: Բայց արի ու տես, որ Նաիրա Զոհրաբյանը պաթետիկ ճառեր է կարդում, սեփական սիրելի վարչապետ Նիկոլի հանդեպ «սաբոտաժ» արած ԲՀԿ-ականները ՀՀԿ-ին են «սաբոտաժնիկ» անվանում, ԲՀԿ-ն էլ ցուցադրաբար «Ելքի» հետ մեկտեղ պատգամավորական ստորագրություններ է հավաքում այդ չարաբաստիկ Ընտրական օրենսգիրքը ընդունելու նպատակով նոր արտահերթ նստաշրջան գումարելու համար: Լավ, ո՞ւմ են պետք այդ թատերական խաղերը, ո՞ւմ եք դրանով երկարականջ կենդանու տեղ դնում: Դե, իհարկե, «դըմփ-դըմփ հու» ասող ամբոխին կարող եք համոզել անգամ, որ մածունն է սեւ, եթե օրվա կարգախոսի չափազանց արագ փոփոխությունների հետեւանքով չեղած ուղեղների ծալքերը քարկապ չընկնեն...

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՈՉԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ

Անշուշտ, այնպիսի «մանրուքը», ինչպիսին է այն, որ մեր երկիրը պատրաստվում է անիմաստ արտահերթ ընտրությունների, իսկ թշնամի երկիրը` պատերազմի, ոչ ոքի չի հուզում: Շատ-շատերը հեղափոխական թմբիրի տակ են, իսկ սթափվածների մեծամասնությունն արտահայտել է` հիմնականում ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով: Բայց, այնուամենայնիվ, անդրադառնանք, թե ինչպես եղավ այդպես: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուց եւ խորհրդարանը պատանդ վերցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց միանգամից դառնալ վարչապետ, եւ հիմա խորհրդարանի հարցը լուծել հրաժարական-առաջադրում-չընտրություն-լուծարում-ընտրություն աբսուրդային շղթայով...

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Չէ՞ որ բավարար էր, որպեսզի մայիսի 8-ին նա ընդամենը ինքնաբացարկ տար, որպեսզի անմիջապես ստանար ԱԺ արտահերթ ընտրություններ, եւ լիներ արդեն խորհրդարանական իրական մեծամասնության վարչապետ: Ընդ որում, արդեն չունենար գոնե իրավական առումով, լեգիտիմության պրոբլեմ: Իսկ հիմա, ինչքան ավելի շատանում են քաղաքական կրկեսի արարները, այնքան պակասում է լեգիտիմությունը եւ ավելանում ոչլեգիտիմության փաստերը, որոնք, անշուշտ, կօգտագործվեն ինչպես գերտերությունների, այնպես էլ թշնամիների կողմից: Այդ ո՞վ համոզեց նույն Նիկոլին, միանգամից դառնալ վարչապետ, փոխանակ հեղափոխության տրամաբանությանը լրիվ համապատասխան սկզբում ստանար արտահերթ ընտրություններով ընտրված եւ իրեն սատարող խորհրդարան, ընդ որում, հոժարակամ կատարող, այլ ոչ թե ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ներքո... Այդ հարցի պատասխանը Փաշինյանն անշուշտ ունի: Ու թերեւս շուտով բոլորս էլ կունենանք: Եթե իհարկե, այս կրկեսը կրկին հայրենիքի վերածելու շանսերը վերջնականապես չկորցնենք:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА