ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աննա Հակոբյանը՝ ԼԳԲՏ-ների պաշտպա՞ն. նա ևս հրավիրված պաշտոնյաների ցանկում է. newspress.am

23.10.2018 21:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աննա Հակոբյանը՝ ԼԳԲՏ-ների պաշտպա՞ն. նա ևս հրավիրված պաշտոնյաների ցանկում է. newspress.am

Այս տարվա նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը:

ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ԲՅՈՒՋԵ

Թեև մեկ ամիս առաջ այս ֆորումի անցկացման մասին լուրերը հակասական էին, սակայն այժմ տեղեկությունը հաստատված է։

Ավելին՝ այս ֆորումի մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը սպառվել է, և, թեև, դեռ կան նոր դիմումատուներ, սակայն նրանց հայտերը մերժվում են՝ տեղերը լրացել են հիմքով։

Մամուլն արդեն գրել էր, որ ֆորումի կազմակերպիչները մասնակցության հրավերներ են ուղարկել մի շարք պաշտոնյաների, որոնց թվում են Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու առաջին տիկին Աննա Հակոբյանը։

Սփուռքի անմեղսունակ նախարարին հրավեր ուղարկելու հարցն էական չէ՝ սույն պաշտոնյայի անձի անկարևորության պատճառով, իսկ ահա ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ վաղը-մյուս օրը՝ կրկին վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հրավեր ուղարկելը շատ լուրջ մտագոհություններ և հարցեր է ծնում։

Հարց առաջին՝ տիկի՛ն Աննա Հակոբյան, պատրաստվո՞ւմ եք արդյոք մասնակցել ԼԳԲՏ-ների ֆորումին։

Հարց երկրորդ՝ Ինչպե՞ս եք կարողանալու այդուհետ նայել այն սևազգես մայրերին, որոնց բոլորովին վերջերս խորհուրդ տվեցիք սևերը փոխարինել սպիտակով։

Հարց երրորդ՝ Արդյոք Ձեզ մասնակցության հրավեր ուղարկելը չի՞ փաստում այս ֆորումին պետական մակարդակով աջակցելու մասին։

Հարց չորրորդ՝ Ի՞նչ է մտածում առհասարակ այս ֆորումի մասին նախկին լրագրող Աննա Հակոբյանը։

Ի դեպ՝ նախկին լրագրողի մասին․ հավանաբար, նրա հետ շփված լրագրողները նկատած կլինեն, որ իրենց նախկին գործընկերը վերջերս չի կարողանում իրեն ուղղված հարցերին պատասխանել՝ դիմացինի աչքերի մեջ նայելով․ անկասկած է՝ լրագրողից վարչապետի տիկին անցման ընթացքում մի շարք որակներ են կորել, սկզբունքներ փոխվել։

Սկզբունքների մասին ևս մեկ կարևոր նկատառում՝ պարզվում է՝ քրիստոնեական արժեքներից նահանջ ենք արձանագրել, և ազգապահպանման խնդիրն այլևս էական չէ, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս հասկանանք չբերություն ծնող պատվաստման պաշտպանությամբ հանդես եկող՝ վարչապետի տիկնոջ հայտարարությունն, ըստ որի, իր երեխաները կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ։

Փաստորեն, չբերությանը դեմ չէ, համասեռամոլների տարածմանն ու նրանց համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ ևս։

Վերջում հավելեմ՝ ակնկալում եմ Աննա Հակոբյանի արձագանքն ու տրված հարցերի պատասխանները։

newspress.am 

Կայֆերը մեզնից, փողը՝ բյուջեից. ո՞ւմ ենք հաշվետու.NEWSPRESS.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА