ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուռնուխի ֆենոմենը (Տեսանյութ)

23.10.2018 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուռնուխի ֆենոմենը (Տեսանյութ)

Հայաստանում նոյեմբերի 15-18-ը նախատեսված է անցկացնել Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ-ականների միջազգային ֆորում, որին ընդառաջ մի կողմից բողոքի ալիք է բարձրանում հոգեւորականների, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների եւ մեծ թվով երիտասարդների կողմից, մյուս կողմից էլ, այլասերվածության քարոզն ու ազգային արժեքների պղծումը հասնում է իր գագաթնակետին` հնարավոր ամեն տեղ ներթափանցելով:

Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում

Սակայն, այս ամենի դեմ պայքարելու լավագույն փորձը դեռեւս ամիսներ առաջ ցույց տվեց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքը: Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 3-ին Շուռնուխում մոտ տասը ԼԳԲՏ-ականներ, որոնք մի քանի օր այնտեղ մնալու ակնկալիքով` օգոստոսի 2-ից տեղավորվել էին շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի տանը` խաթարելով գյուղի անդորրն ու հասարակական կարգը: Իսկ նրանց խուլիգանական դրսեւորումները, գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող վարքագիծը հանգեցրել էր նրան, որ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները անցել էին ինքնապաշտպանության` դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Իսկ թե որն էր համայնքում եկեղեցի չունեցող, բայց հավատավոր շուռնուխցիների հաղթանակի ֆենոմենը «Իրավունքը» պարզեց հենց տեղում` ուսումնասիրելով տեղացիների փորձը:

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

«ԽԱՉԻ ԴԵՄ ԽՈՍԵԼԸ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է»

Շուռնուխի ամենաբարձր կետում` ամենքին տեսանելի հատվածում վեր է խոյանում մի մեծ խաչ, ըստ գյուղացիների, հենց այս խաչն էլ իր զորությամբ պաշտպանում է իրենց ու իրենց ընտանիքներին: Եվ պատահական չէ, որ այդ խաչի տեղադրմանը ժամանակին դեմ է եղել հենց իրենց համագյուղացի ԼԳԲՏ-ական Հ. Հակոբյանը ու բողոքներ ներկայացրել: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում պատմեց շուռնուխցի ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

ԳՈՐԾՈՂ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐՆ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԿՍԵԼ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ

Խաչի տեղադրումը ժողովրդի համար անակնկալ է եղել: Այն տեղադրել է մեր համագյուղացի Գրիգոր Դարբինյանը, եւ մեր ամբողջ գյուղի անունից շնորհակալություն ենք հայտնում` այս գեղեցիկ սրբավայրը մեզ նվիրելու համար: Բայց այսօր ո՛չ լավ գործն է գնահատվում, ո՛չ բարի աշխատանքը: Մինչդեռ նա ընդամենն իր գրպանից լավություն է արել ժողովրդին, մարդիկ կան հնարավորություն չունեն հասնել Բղենու վանքը, որպեսզի մատաղ անեն, ինքն էլ այս խաչը տեղադրել է մեր գյուղացիների համար, որտեղ հավաքվում ենք, որտեղ մեր երեխաներն են գալիս: Բայց խաչի դեմ էլ են խոսում, մի՞թե կարելի է, սա սրբապղծություն է: Հակոբյան Հայկը ասել է, թե այդ խաչի տեղը խաղահրապարակ սարքեիք, ճանապարհ սարքեիք, ո՞ւմ է պետք է խաչը: Այսինքն` խաչը պետք չի՞, մի՞թե կարելի է սրբավայրին վիրավորել: Խաղահրապարակ են ուզում, թող իրենք էլ դա անեն: Էս մարդն իր երեխաների բերանից կտրել է, խաչ է տեղադրել, բայց շնորհակալություն ասելու փոխարեն, բողոքում են: Բա ի՞նչ սարքեին, համասեռամոլական հյուրանո՞ց, որ հաճելի լիներ բոլորին: Եթե ֆինանս ունենայի, ես ինքս կտեղադրեի խաչը, մարդն արել է, մեզ էլ մնում է շնորհակալություն ասել, ոչ թե ավելորդ խոսել:

Ինչ վիճակում են ՀՀ ավտոճանապարհները

ԽԱՉԸ` ՈՐՊԵՍ ՇՈՒՌՆՈՒԽՑԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Խաչը տեղադրած շուռնուխցի ԳՐԻԳՈՐ ԴԱՐԲԻՆՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ խաչի տեղադրման նպատակը եղել է այն, որ միայն լավ իրադարձություններ տեղի ունենան գյուղում, եւ այն նաեւ պաշտպանի երեխաներին:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին. Փաշինյան

Խաչը տեղադրել եմ մեր զոհված զինվորների հուշարձանի մոտ, որոնք մեր գյուղն են պահել: Առաջին հերթին խաչը դրել եմ, որ պաշտպանի մեր հայրենիքը պահողներին, մեր երեխաներին, մեր գյուղի ժողովրդին ու բոլորիս համար լավ լինի:

Ասում են` խաչը տեղադրելուն դեմ է եղել Ձեր համագյուղացի Հայկ Հակոբյանը, ում տանն էլ ամիսներ առաջ տեղի էր ունեցել հայտնի միջադեպը...

«Ես տեղափոխվում եմ Սյունիք». ի՞նչ է որոշել Նաիրա Զոհրաբյանը

Այո, խաչը տեղադրելուն իրենք դեմ էին: Այդ երեխան ասել էր, թե պետք է խաղահրապարակ սարքել խաչի փոխարեն: Խաղահրապարակ էլի կսարքեմ, խնդիր չի: Ավելին` մեկն արդեն կառուցում եմ մեր երեխաների համար ու խաչն էլ եմ դրել մեր երեխաների, մեր գյուղի, մեր ժողովրդի համար, ֆուտբոլի դաշտ էլ եմ սարքել, ճանապարհ էլ: Շուտով խաչի մոտ խաչքար էլ եմ տեղադրելու, որ մեր գյուղ գան մարդիկ, մատաղ անեն, մոմ վառեն` չգնան հասնեն Բարձրավան համայնք:

«Որպես հայ մայր՝ պատրաստ եմ անգամ բահով կռվել այդ տեսակի դեմ». Մ. Խաչատրյան (Տեսանյութ)

«ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»

– Միակ բողոքն այն էր, թե ինչու է խաչ տեղադրվել, եթե կարող էր խաղահրապարակ կառուցվե՞լ:

Ասում էին, թե գյուղապետարանից հոսանք ես միացրել, այսինքն` պետությունից հոսանք ես միացրել խաչին, որ լուսավոր լինի: Գիշերն ավտոմատ միանում-անջատվում է լույսը: Ես էլ ասել եմ, որ եթե չթույլատրեն գյուղապետարանից, ես իմ տանից այդ հոսանքը կքաշեմ, կմիացնեմ իմ ուժերով, եւ ամեն ամիս ինչքան հոսանք ծախսվի, ինքս կվճարեմ: Չարչարվում եմ, անասուն եմ պահում, փայտի գործ եմ անում, իմ հալալ քրտինքով աշխատում, ապրում եմ: Իմ գյուղացիներն էլ, որը մի պահանջ, մի խնդիր ունենա, ես հաստատ լուծող եմ, կողքները կանգնած եմ մինչեւ վերջ, եթե ինչ-որ բան ինձնից կախված լինի:

Խոսրով Հարությունյանը ԱԺ ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը

Ի դեպ, անդրադառնանք օգոստոսին ԼԳԲՏ-ականների եւ Ձեր համագյուղացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին: Ի՞նչ կասեք այս մասին:

Որպես այս գյուղի բնակիչ, ուզում եմ, որ նման մարդիկ չլինեն մեր գյուղում: Դեպքի օրն այստեղ չեմ եղել, միայն լսել եմ, թե ինչ է եղել: Չեմ ուզում, որ մեր երեխաները նման մարդկանց մեջ մեծանան, նման մարդիկ մեր գյուղում եւ Սյունիքի մարզում չպետք է լինեն: Մեր ժողովուրդը թասիբ ունի:

ԱՐԹՈՒՐՈ ՍԱՆԴՈՎԱԼԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԼՔԵՑ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԸ (տեսանյութ)

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նկարահանումը իրականացրեց` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА