ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՍԻՍԸ ՆՈՐԻՑ ԱՆՑԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՋՐԻՆ

23.10.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍԻՍԸ ՆՈՐԻՑ ԱՆՑԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՋՐԻՆ

Հայտնի է, որ Մասիս քաղաքն ու մի շարք հարակից գյուղեր «մորուց» օգտագործել են տեղի խորքային հորերի արտեզյան ջուրը: Պարզ է, որ դա «էն ջուրը» չէր: Իհարկե, ընդունելի էր (եւ` է) ու թույլատրելի` առողջապահական տեսակետից, սակայն իր համային հատկանիշներով զիջում էր լեռնային աղբյուրների ջրին: Բայց դե նախկին ջրամատակարարի` Հայջրմուղկոյուղու հնարավորությունն էլ երեւի դա էր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչեւէ, համակարգի նոր օպերատոր «Վեոլիա ջուրն» իր գործունեության առաջին իսկ ամիսներից նպատակ դրեց իրավիճակն այստեղ շտկել: Խնդրի լուծման ուղին պարզ էր. մայրաքաղաքում ու հարակից այլ բնակավայրերում խմելու բարձորակ ջուրը պետք էր էլ ավելի արդյունավետ օգտագործել, իսկ տնտեսված քանակն ուղղել տվյալ տարածաշրջանի բնակավայրեր: Անելն էր դժվար: Բայց այլ ելք չկար: Ու սկսվեց աշխատանքըՈւսումնասիրությունը ցույց տվեց, որ արտեզյան ջրի միակ այլընտրանքը Գառնու ու Արզականի ջուրն է, որ խողովակաշարերով հասնում է տարածաշրջանին հարակից` Երեւանի Էրեբունի, Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ: Դրա համար 2017թ. գարնանը շատ կարճ ժամանակամիջոցում այստեղ կատարվեցին համապատասխան ինժեներական աշխատանքներ, ստեղծվեցին տեխնիկական պայմաններ` «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից` Գառնու աղբյուրի, իսկ մայրաքաղաքը հարավից շրջանցող ջրատարից` Արզականի ջուրը Մասիսի տարածաշրջանի բաշխիչ ցանցին միացնելու համար: Ու նույն գարնանն այստեղ բնակիչներն առաջին անգամ լեռնային աղբյուրի ջրի համն առանՀետո եկավ ամառն իր շոգերով, Երեւանում, ինչպես միշտ այդ սեզոնին, ջրի սպառումը հասավ իր «պիկին» ու, կենարար հեղուկի անբավարարությամբ պայմանավորված, այստեղ վերականգնվեց արտեզյան ջրի մատակարարումը: Սակայն սեպտեմբերին Գառնու ու Արզականի ջուրը նորից վերադարձավ ՄասիսԸնթացիկ տարում իրավիճակը կրկնվեց, այն տարբերությամբ, որ առաջընթացն ավելի ակնհայտ էր: Միայն հունիսի 7-ին տեղի բնակիչներին վերսկսվեց մատակարարվել արտեզյան հորերի ջուր: Իսկ սեպտեմբերի 23-ից` ընդամենը 3,5 ամիս անցած, տարածքը վերստին անցավ լեռնային ջրինՆերկայումս կայուն կերպով Արզականի ջուր են ստանում Գետափնյա, Արբաթ, Նորաբաց, Խաչփառ, Հայանիստ, Դարակերտ գյուղերը, Մասիսի կայարանն ու արդյունաբերական գոտին, ինչպես նաեւ Մասիսի 5-րդ փողոցի 33 եւ 34 շենքերը: Իսկ Գառնու թավշա ջուրը «Խարբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարում, իր մեջ առնելով արարատյանից ստացվող ջուրը (ցավոք, սա դեռեւս անխուսափելի է)` 60/40 տոկոս հարաբերակցությամբ, հոսում է դեպի Մասիս քաղաք, Այնթափ, Նոր-Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ ու Արեւ աբույր գյուղեր: «Վեոլիա ջուրը» հուսով է, որ 2019թ.-ին էլ ավելի կարճ կլինի արտեզյան ջրի «կյանքը» տարածաշրջանում: Եվ որ համակարգում ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ, ի վերջո, հնարավոր կլինի հրաժարվել «Արարատյան 1, 2» պոմպակայանի աշխատանքից` այն իսկապես վերածելով պահուստայինի:

«Լսում եք, հայե՛ր, չսկսեք վազել օտարի դռները». Ռուզան Ասատրյան

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА