ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

23.10.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Երեւանի նախկին քաղաքապետ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նեղվել էր, որ հրավեր չէր ստացել Հայկ Մարությանի երդմնակալությանը: Բայց պարզվում է, որ թեեւ տեղի է ունեցել իրադարձություն, որը պետք է որ նրան ուրախացներ, սակայն նա դրանից էլ զարմանալիորեն անտեղյակ էր: Այսպես, Էրեբունիիում վարչական շրջանի ղեկավար  էնշանակվել նրա որդին, բայց հարազատ որդու նշանակումից նա անտեղյակ էր: Դե, իհարկե, զարմանալի այլ նշանակումներ էլ կան: Այսպես, Կամո Արեյանը, ում մասին կատակում են, թե Արգիշտի թագավորի օրվանից քաղաքապետարանում է, նշանակվեց քաղաքապետի խորհրդական:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերը քիչ էր մնում հիացմունքից արտասվեին, երբ իմացան, որ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԸ նշանակվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ: Բայց այդ ուրախությունից բան չմնաց, երբ համացանցում հայտնաբերեցին տեսագրությունը, թե ինչպես նախընտրական շրջանում գովաբանում է Հայկ Մարությանին: Ախր ժամանակին, երբ Վանո Սիրադեղյանն էր Մեսչյանին նշանակել գլխավոր ճարտարապետ, նա հատուկ խնդրել-համոզել էր Մեսչյանին, իսկ հիմա պարզվում է հակառակը, ըստ էության, Մեսչյանը օր ծերության, գլխանց ուներ այդպիսի ակնկալիք, այլապես ինչով բացատրել ակնհայտ ծաղրածուին գովաբանելը: Ինչեւէ, կարեւորը, սակայն, ոչ թե դա է, այլ ինչ խնդիր է լուծվում այդ նշանակումով` կոնկրետ ճարտարապետական հայեցակա՞րգ կյանքի կոչելու, թե` սոսկ քաղաքապետի անձին փայլ հաղորդելու...

ԶԱՐՄԱՆՔ

Դե Նիկոլի կադրերն ունիկալ են: Եթե բարոն Մյունհաուզենը մոգոնել էր մայիսի 32-ը` գարունը մեկ օրով երկարացնելու համար, ապա աներկայիս փոխնախարարներից մեկը հաջողացարել էր խոսել փետրվարի 31-ին ընդունված օրենքի մասին: Ինչեւէ, այդ ֆոնի վրա շատերը տարակուսում են, թե ինչու Նիկոլը մտադիր է հին կադրեր բերել, սակայն տարակուսողների վերքերին, զարմանալիորեն, աղ է լցնում քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. «Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է Սերժ Սարգսյանի կադրերին, այդ մոտեցումը շատ ճիշտ է: Մտավախություն կա, որ կլինեն պրոֆեսիոնալներ, որ կարող են  «արատավորված» լինեն, բայց  ոչինչ, ավելի լավ է լինի պրոֆեսիոնալ թեկուզ անցյալում ինչ-որ բաներ արած, քանի ինչ-որ դիլեդանտի բերել նշանակել պաշտոնի, ով ժամանակին փողոց է փակել: Ամեն դեպքում պրոֆեսիոնալներին առաջնահերթություն տալը դրական երեւույթ է: Ակնհայտորեն կան կադրային խնդիրներ, բայց այնպես չի, որ մարդ հեղափոխություն անելուց առաջ, պետք է մանրամասնությամբ հաշվի իր կադրային ռեսուրսները»:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА