ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղարքունիքն էլ չվստահեց Նիկոլ Փաշինյանի թիմին

23.10.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գեղարքունիքն էլ չվստահեց Նիկոլ Փաշինյանի թիմին

Մինչ լայն տարածում է գտել Սյունիքի մարզի Կապան համայնքի քաղաքապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պարտությունը, պարզվում է` առավել «հուզիչ է» պատկերը Գեղարքունիքի մարզում: Նախնական տվյալներով` օրինակ, Սարուխան համայնքում «Իմ քայլը» դաշինքի պաշտպանած թեկնածուն` Սամվել Զաքոյանը, հավաքել է 297 ձայն, իսկ հաղթած թեկնածուն` Լյովա Աբրահամյանը` 944 ձայն: Իսկ Վերին Գետաշենում 729 ձայնով հաղթել է Տիգրան Մուրադյանը, մինչդեռ «Իմ Քայլը» դաշինքով հանդես եկող Դավիթ Դավթյանը երրորդ տեղում է: Նույն իրավիճակն է նաեւ Երանոս համայնքում, որտեղ եւս «Իմ քայլի» կողմից սատարվող թեկնածուն չի անցել: Առավել ուշագրավ է պատկերը Դդմաշենում եւ Ներքին Գետաշենում, երկու համայնքում էլ հաղթել են գործող գյուղապետները, որոնք երկուսն էլ ՀՀԿ-ական են:

«Պետք է ճիշտ կադրային ընտրություն, այլ ոչ թե ասեն մեր դեմ խաղ չկա». հոգեբան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА