ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՆԳԻ՛ՍՏ, ԱՌԱՆՑ ԽՈՒՃԱՊԻ»

23.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆԳԻ՛ՍՏ,  ԱՌԱՆՑ ԽՈՒՃԱՊԻ»

Այս արտահերթին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից, անշուշտ, երկաթյա նյարդեր պահանջվեցին, քանզի հակատրամաբանական շտապողականությամբ ԱԺ բերվեցին Ընտրական օրենսգրքի այնպիսի հիմնարար փոփոխություններ, որոնց նորմալ ընթացքով ընդունելու համար կպահանջվեր առնվազն 6 ամիս: Բայց միաժամանակ կա նաեւ հիսթերիաների հակված թավշակրոն վարչախումբ` իր վոժդով հանդերձ, որ դատարկ տեղից կարող է մեծ լարվածություն ստեղծել: Բայց նման է, որ ԱԺ նախագահին հաջողվեց իրականացնել իր առաքելությունը, եւ նրա կեցվածքը, կարծես թե, ասեր` «հանգի՛տ, առանց խուճապի»:

ԻՆՉՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ՉԵՆ ԼՍՈՒՄ, ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

 

«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ

Երեկ` վաղ առավոտյան, ինչպես հաղորդում է կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակը», ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի 4 եղբայրներին: Իրավապահների պաշտոնական դիրքորոշումների մեջ խորանալու հարկ չենք տեսնում, քանզի եթե ձեւափոխենք հայտնի պատմաբան Լեոյի խոսքը, նրանց ասածին հավատալու համար ապուշ լինելը բավարար չէ, պետք է նաեւ հարբած լինել: Սակայն հերթական մասկի-շոուն վկայում է, որ ե՛ւ թավշակրոն վարչախումբը, ե՛ւ անձամբ նորին գերազանցություն վոժդը նյարդայնացած ենԻսկ նյարդայնանալու պատճառ հաստատ ունեին: Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին եղել էր ռեկորդային ցածր մասնակցություն` 43 տոկոս: Ճիշտ է, թեեւ Արմավիրում եւ Էջմիածնում ՔՊ թեկնածուները հաղթել են, սակայն այնպիսի քվեներով, որոնք, մեղմ աած, այդ քաղաքների ամբողջ բնակչության կարծիքը չեն արտացոլում: Ընդ որում, լրահոսում կարելի էր տեսնել եւ հաղորդագրություններ` տարատեսակ ընտրախախտումների մասին: Բայց ամենակարեւորը` Կապանում ՔՊ թեկնածուն ջախջախիչ պարտություն կրեց: Եվ դա ոչ թե կոնկրետ այդ թեկնածուի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի պարտությունն է: Կիրառվել էր ողջ վարչական ռեսուրսը, Նիկոլն անձամբ Կապանում եկել էր` «դըմփ-դըմփ հու» անելու, այն էլ` մարզպետ կարգված ոստիկանական գեներալ Հունան Պողոսյանի հետ միասին, բայց...

ԹԱՎՇՅԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ՄԻ ՈՏՔԸ ԿԱՂ

Պարտության նախադեպը փաստ է: Այսինքն` ակնհայտ դարձավ, որ ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում «ժողվարչապետը» վայելում է փոքրամասնության աջակցությունը: Ու հենց որ քաղաքացիները այլընտրանք են տեսնում (ինչպես եղավ Կապանում), անմիջապես գրանցվում է բարձր ընտրական ակտիվություն, եւ Նիկոլը պարտվում է: Իսկ առաջիկա անգամ երկու ամիսներին` մինչեւ դեկտեմբեր, Նիկոլի վարկանիշը կարող է միայն իջնել: Զորօրինակ, երեւանցիներին բացարձակ դուր չեկավ այն, որ անգամ 2800-ամյակի տոնակատարությանը մայրաքաղաքն էլի կորած էր աղբի մեջ, իսկ 82 տոկոսով ընտրված ծաղրածու քաղաքապետի հեչ վեջը չէր: Դե, իսկ ինչքան ցրտում է եղանակը, այնքան ավելի շատ քաղաքացիները հարկադրված են լինում հավատալ ոչ թե հեռուստացույցի, այլ սառնարանի պարունակությանը: Գումարած դրան, ահավոր կադրային սովից դրդված, վոժդը հարկադրված եղավ սկսել հին կադրերին բերելու գործընթացը (մասնավորապես` նույն Հունան Պողոսյանին) եւ ժողովրդին դեմ տալ բացատրություն, որ Սերժ Սարգսյանն այդքան երկար կարողացել է իշխանություն պահել, քանզի ներգրավում էր պրոֆեսիոնալներին: Դե ձեռքի հետ էլ, ժողովուրդը հանկարծ իմացավ, որ երկրում օլիգարխներ չկան, այլ կան ընդամենը սպիտակ ու պուպուշ «խոշոր գործարարներ»: Դե, աբսուրդի այդքան մեծ դոզայից հետո ավելի ու ավելի շատերն իրենք իրենց հարց են տալիս, թե հանուն ինչի էր պետք այս հեղափոխությունը, եթե ոչինչ չի փոխվում` ե՛ւ կադրերի, ե՛ւ օլիգարխ դեմքերի առումով, իսկ սառնարաններն այնքան են դատարկվում, որ շուտով ստիպված կլինեն «դուխով» գլխարկներն ուտել: Եթե հավելենք դրան նաեւ այն, որ արտաքին աշխարհում  երկրի դիրքերը նահանջում են` լինի դա Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ հարաբերություններում (իսկ սպասվում է նաեւ Իրանի հետ հարաբերություններում, քանզի արդեն եղել է հայտնի բլթոցը նարկոթրաֆիկի մասին), ապա ճգնաժամն էլ ավելի խորանում է: Եվ, ի դեպ, Ռուսաստանի ու Եվրոպայի պարագայում այդ հարաբերությունների նահանջը մարդիկ արդեն զգում են «դեպորտ» արած ազգականների տեսքով...

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ՀԵՔԻԱԹ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ» ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Եվ ահա, նաեւ նոր Ընտրական օրենսգիրքը բերվեց ԱԺ: Եվ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հավանաբար, սեփական խոսքից իսկ ամաչելով, հարկադրված էր պատգամավորներին հրամցնել այն աբսուրդը, իբր դա բերվել է ժողովրդավարության առաջխաղացման համար: Դե պարզ է, թե ինչու թավշակրոններին պետք է ձերբազատվել ռեյտինգային քվեարկությունից` մաքուր համամասնականով ավելի հեշտ կլինի «թիվ խփել», իսկ ռեյտինգային պարագայում ստիպված կլինեն լեզու գտնել կամ ահաբեկել բոլոր տեղական հեղինակություններին: Իսկ ռեպրեսիվ ռեսուրսը կարող է եւ քչություն տալ, առավել եւս, որ ռեյտինգային թեկնածուների առումով արդեն շատ ուղղակի շահերի բախում կլինի հուշագիր ստորագրած ԲՀԿ-ի հետ...

«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՇԵՐՏԸ

Բայց անցնենք բուն գործընթացին: Զորօրինակ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը իր ելույթում մատնանշեց. «Այն, ինչ բերվել է ԱԺ, էականորեն տարբերվում է այն տարբերակից, որը 4 խմբակցությունները ներկայացրել են որպես կոնսենսուսային տարբերակ: Եկեք առանց շտապողականության, որոշ ժամանակ անցկացնենք քննարկումները, ընդունենք օրենսգիրքը, բայց կուսակցություններին ժամանակ տանք առնվազն երկու ամիս, որպեսզի կարողանան նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Մի՛ գնացեք հապճեպության, այլ` պլանավորված քաղաքական գործընթացով: Անցկացրեք ընտրությունները, ասենք, հունվարի վերջին, բայց կունենանք լեգիտիմ գործընթաց»:

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՖԵՆՈՄԵՆԸ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ   հետաքրքիր համեմատություն արեց` որ այդպիսի կարեւոր օրենսգրքի առաջին ու երկրորդ ընթերցումների միջեւ ԱԺ-ին ավելի քիչ պատրաստվելու ժամանակ են տալիս, քան նախատեսվում է տանը կոմպոտ եփելու պատրաստության համար: Նման պայմաններում միանգամայն բնական էր, որ ՀՀԿ-ն որոշեց, հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, կողմ չլինել ներկայացված նախագծին: ՀՀԿ հայտարարությունում հիշատակվել է նաեւ ընտրական օրենսդրության միջազգային պրակտիկային հակասելը. «Այսպես` Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեեւ ընտրական համակարգի փոփոխությունը չի կարող մեկնաբանվել որպես բացասական երեւույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ: Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլիացիաների բացակայության պարագայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են»:

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

Դե պարզ է, որ ՀՀԿ-ի այդ մոտեցմանը հաջորդել է նիկոլական հերթական հիսթերիան «սաբոտաժի» վերաբերյալ: Դե, Դանիել Իոաննիսյանի պես կադրերն էլ դա ճոխացրել-ծաղկեցրել են, թե սաբոտաժի «թեթեւակի» մասնակացել են նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բայց միաժամանակ նա չմոռացավ  մասամբ մեղավոր համարել եւ կառավարությանը, որը, արագացնելով օրենսգրքի ընդունումը. «էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը»:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

Բայց ինչքան էլ գոռաս սաբոտաժ, դրանից բերանը չի քաղցրանա: Համ էլ, ինչ պետք է անեն թավշակրոնները: Ճնշումներ գործադրեն, ահաբեկե՞ն ՀՀԿ պատգամավորներին...

Ախր, ում վրա շանտաժի լծակ կար` դրանք բոլորն արդեն գրավոր հավատարմության երդում են տվել նույն Նիկոլին դեռ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Գումարած դրան` առկա է նաեւ նյարդային վիճակ` կապված հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի կողմից ընդունված կանոնակարգ սահմանադրական օրենքի փոփոխության հետ: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դա կա՛մ ստորագրի, կա՛մ ուղարկի  Սահմանադրական դատարան: Բա, որ...

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ինչեւէ, լավատեսության հիմքեր չունի ոչ ոք` ո՛չ երկիրը, ո՛չ քաղաքացիները, ո՛չ կուսակցությունները, ո՛չ էլ անգամ իշխանությունը գրաված թավշակրոնները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА