ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքը» կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

23.10.2018 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ելքը» կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԱԺ պատգամավորներին կոչ արեց վաղվա` հոկտեմբերի 24-ի նիստում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Սրբապղծություն Մակարավանքում․ արդեն երրորդ անգամն է՝ եկեղեցին թալանում են

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր` հոկտեմբերի 23-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց միաժամանակ կոչ արեց նրա օգտին վաղվա նիստում չքվեարկել։

Նա հայտնեց, որ որոշումը պայմանավորված է իրավաբանների դիրքորոշմամբ, որոնք առաջադրումն անհրաժեշտ պայման են համարել:

Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի ՀՀ վարչապետի ընտրության հարցով: Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է այսօր 18։00-ին։ Այս պահին Փաշինյանը միակ առաջադրված թեկնածուն է: Մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ թեկնածու չի առաջադրելու։

ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը կգումարվի վաղը` հոկտեմբերի 24-ին: Նիստի ժամը դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Վաղվա հատուկ նիստում վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը-ը ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА