ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է պատասխանատու 2800-ամյա Երեւանը ԼԳԲՏ-ական խորհրդանիշով զարդարելու համար

23.10.2018 03:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞վ է պատասխանատու 2800-ամյա Երեւանը ԼԳԲՏ-ական խորհրդանիշով զարդարելու համար

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված քաղաքային տոնական զարդարանքը ոչ միայն առանձնացավ «Իմ ՀԱՅԿական Երեւան» տարօրինակ պաստառով, որի բացատրությունը հանրության կողմից միայն այն էր, որ քաղաքապետի անունն էլ է Հայկ եւ ՏԱՐՈՆական Երեւանից հետո՝ մեկնարկում է հայկմարությանական շրջանը, այլ նաեւ վարդագույն եռանկյունիներով:

Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները

Պարզվում է՝ շենքերի  պատշգամբներին հայտնված վարդագույն եռանկյունիներն իրենց խորհուրդն ունեն, եւ այն ամենեւին էլ կապ չունի վարդագույն Երեւանի հետ: Այն ԼԳԲՏ-ականների խորհրդանիշն է համարվում՝ ընդգծելով նրանց ինքնությունը: Ավելին՝ այն, այսպես ասած, հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) խորհրդանիշի հիմնական էլեմենտն է: Օրինակ, Սիդնեյում 2001-ին բացված «Գեյերի ու լեսբուհիների հուշարձանը» նույնպես վարդագույն եռանկյունաձեւ է: Նույնատիպ հուշարձաններ կան նաեւ Սան Ֆրանցիսկոյում, Մոնտեվիդեոյում, Բարսելոնում, Թել Ավիվում:

Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն

Անդրադառնալով վերոնշյալին՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ հայտարարել է. «Եթե Երեւանի քաղաքապետին ուղղված հարցման արդյունքում պարզվի, որ իսկապես Երեւանի քաղաքապետարանն է Երեւան քաղաքի շենքերին փակցրել վարդագույն եռակյունիները` ամբողջ աշխարհում միասեռականների սիմվոլը, որպես հոբելյանի նշան, ապա սկսելու ենք քաղաքապետի հրաժարականի պահանջի գործընթաց»:

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակիցը «Սպիտակցի Հայկոն» է

Քաղաքագետը նաեւ հավելել է. «Ի գիտություն «թողեք քաղաքապետը աշխատի»կարգախոսով երեսպաշտների՝ որեւէ մեկի ազգանվեր աշխատանքին չենք խանգարել եւ չենք խանգարում: Բայց վստահեցնում ենք, որ թույլ չենք տալու ապականեք, պղծեք ու քանդեք մեր երկիրը, որն, ի դեպ, դուք չեք կառուցել: Եվ ձեր նմանների ամեն քայլը մեր ուշադրության կենտրոնում է լինելու...»:

Հայկական կողմը շատ է հետ մնացել`1980-ականների մակարդակի վրա. ռազմական փորձագետ

Իհարկե, ինչպես եւ ենթադրվում էր այս ամենը քաղաքապետարանում համարում են պատահականություն, բայցեւ ստանձնում պատշգամբները վարդագույն եռանկյունիներով զարդարելու պատասխանատվությունը:

Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ ԱՐԱԶ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է պատմել. «Մի կողմ թողնելով այն փաստը, որ դիզայնի մասին որոշումը կոլեգիալ է եղել, ես՝ որպես քաղաքի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ, ամբողջովին պատասխանատու եմ տոնական ձեւավորման համար, համարում եմ, որ քաղաքը գունավոր եւ գեղեցիկ հանդերձանք ունի եւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում օր ու գիշեր աշխատել են՝ պատրաստելով մեր սիրելի մայրաքաղաքն իր 2800-ամյա հոբելյանին... Գիտեմ՝ ինչքան անքուն գիշերներ եք ունեցել եւ անկեղծ շնորհակալ եմ... Ճաշակի հետ կապված դիտարկումները համարում եմ առնվազն ոչ կոռեկտ եւ սուբյեկտիվ ու կոչ եմ անում դուրս գալ փողոց եւ նայել մեր համաքաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերի փայլող աչքերին եւ տոնական բարձր տրամադրությամբ ամեն րոպե լուսանկարվելու ցանկությանը...Շնորհավոր 2800-ամյակդ իմ ջերմ ու բարի քաղաք...»:

«Ամբոխին զգուշացնում են` դարձե՛ք ժողովուրդ». Սերգեյ Շաքարյանց

Ավելի ուշ Ա. Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ վարդագույն եռանկյունիներին. «Ամեն մարդ տեսնում է այն, ինչ իր մեջ գերակշռում է... Մի կողմ թողնելով այն, որ չի կարելի քննարկել ձեւավորման մի էլեմենտ՝ կտրելով ամբողջական կոնտեքստից, հույս ունեմ, որ բաց մանուշակագույն դրոշակները վարդագույն տեսնողների եւ հատուկ ուղղվածություն տվողների հեռու գնացող նպատակներն իրականություն չեն դառնա»:

ՀԺ-ի լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ. «Ժամանակ»

Իհարկե, կարելի էր փորձել ըմբռնումով մոտենալ Ա. Բաղդասարյանի ասածին, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընտրվել հենց բաց մանուշակագույնը: Չէ՞ որ նպատակը եղել է վարդագույն Երեւանի խորհրդանիշը ստանալ, իսկ եթե այդուհանդերձ այն ընկալվում է, որպես վարդագույն, ապա ո՞ւմ գաղափարն էր 2800-ամյա Երեւանի փոխարեն, ԼԳԲՏ-ական խորհրդանիշով ապականելը զարդարանքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА