ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի քիչ լրջանանք, որ ազգ դառնանք...». Ռուզան Ասատրյան

23.10.2018 01:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Մի քիչ լրջանանք, որ ազգ դառնանք...». Ռուզան Ասատրյան

«Մի՞թե սա է հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը՝ այս ի՞նչ իրարանցում է, մի ճամբարից թռիչքաձեւ մյուսն անցնելու, իրար նկատմամբ ամենավերջին զրպարտագրեր գրելու, իրար վարկաբեկելու, Եռաբլուրի խնկահոտը դեռ ձեր ռունգներում՝ հողեր հանձնելու, սրբապղծությունները գովազդելու եւ այլ հոգեկեղեքիչ իրավիճակներ ստեղծելու արհեստական ուժերը, ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքը որդեգրած, ուր են տանում հայկական գիլյոտանիից երեկ ազատված ժողովրդին...», - գրում է գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը եւ հավելում. «Իրավիճակ պղտորողներ, մի օրինակ բերեմ, մի քիչ լրջանաք՝ երկրաշարժից 30 տարի հետո Գյումրիում սովամահ մայրը երեխաներին մանկատան դռան առաջ է թողնում, որ նրանք ապրեն.... Անարգանքի սյունին պետք է գամել բոլոր մարզպետներին ու քաղաքապետերին, երկրի նախկին պատասխանատուներին, որ հազարավոր կորուստներից հետո, հազարավոր արտագաղթողներից հետո, Գյումրին այսօր էլի սովամահ է լինում, այն դեպքում, երբ սկսած մարզպետներից ու վերջացրած ուժային ոլորտի նախկին պաշտոնյաներից, բոլորն ապահով ու ճոխ են ապրում...Ի՞նչ եղան գյումրիին եկող միլիոնավոր դոլարները... Մի անգամ աբովյանցի մի կին երիտասարդական մետրոյի մոտ, երեխային գրկին նստած, մուրացկանություն էր անում: Ես այդ ժամանակ Հայաստանի աշխատավորուհի կանանց միակ ամսագրի մոր ու մանկան բաժնի վարիչն էի: Երբ այդ մասին ինձ տեղյակ պահեցին, անմիջապես կապվեցի Կոտայքի մարզպետի հետ, կես ժամ հետո նա այդ կնոջ հետ խմբագրությունում էր... Ոչ միայն աշխատանքի տեղավորեց, ապահովեց նաեւ բնակարանով»:

«Վաղն էլ նույն անգետները կառաջարկեն Գիտությունների ազգային ակադեմիան միացնել Ջրմուղի հետ»

Եզրափակելով խոսքը՝ մտավորականն ընդգծում է. «Աշխատել է պետք, երկիրն ու ժողովրդին սիրել է պետք, ոչ թե թալանել, կողոպտել ու փողոց շպրտել. մեկ շաբաթ է արդեն այդ կնոջ մասին խոսակցություն է գնում, որեւէ պաշտոնյա ձեռք մեկնե՞լ է, թե՝ ոչ: Բավական է իրար ուտեք, երկրին սթափության կոչնակ է անհրաժեշտ...»:

«Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիրի 16/14 ընտրատեղամասերում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է». «Անկախ դիտորդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА