ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

22.10.2018 21:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ պարոն Փաշինյան, եթե ձեր թիմում ընդգրկված որևիցե մի պաշտոնյա իրեն չարդարացրեց, դա կազդի Ձեր անվան վրա, որովհետև ձեր խոսքով են ընտրել, իսկ դուք ասում եք՝ ժեղովուրդ ջան, ընտրողները դուք եք, դուք ինքնուրույն եք որոշում, ազատ և անկախ, բայց մարդիկ ազատ և անկախ չեն, մարդկանց կապել եք սիրո և հարգանքի թելերով, մարդիկ, Ձեզ հարգելով՝ անում են Ձեր ասածները ու դա կրկին անբնական է, դա նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ։

​​​​​​​«ՀՀԿ-ի ակտիվ թնդանոթը լինելու է Դավիթ Շահնազարյանը». քաղաքագետ

Ձեր թիմից պիտի լինի նա, ով իր ուժերով է հաղթում, հենց իր սեփական ուժերով հաղթողին պիտի դարձնեք ձեր թիմի անդամ, որ ամեն բան լինի բնական, իսկ եթե դուք մարդ եք ընտրում ու օգնում նրան որ հաղթի, դա բնական չէ։ Հանգի՛ստ թողեք մարդկանց, սիրո ճնշումով մի՛ ճնշեք, դա կվնասի նաև Ձեզ ու մեզ բոլորիս։

Ուզում եմ հիշեցնել, որ մարդկանց վրա ազդելու ու ճնշելու տարբերակը միայն բռնության մեթոդը չէ, դրանից ավելի հզորը ու ուժեղը սիրո մեթոդն է, որը շատ նուրբ է ու շատ աննկատ, դա նույնիսկ կարող է անողն էլ չզգալ, բայց հավատացե՛ք, դա ևս կարող է ամեն բան դարձնել արհեստական ու անբնական։ Ազատ ընտրությունը և ազատ կամքը այն է, երբ մարդիկ ոչ թե ասեն՝ Նիկոլ Փաշինյանի համար ենք ընտրում այս մարդուն, այլ ասեն՝ այս մարդու արժանիքների համար ենք ընտրում այս մարդուն։ Նիկոլ Փաշինյանի արժանիքները միայն Նիկոլ Փաշինյանինն են, ամեն մեկը թող վաստակի իր արժանիքներով, ոչ թե ուրիշի վաստակածը վայելի իր համար։

Ինչու եմ գրում այս ամենը, գրում եմ, որովհետև ունեմ ազնիվ նպատակ և հստակ վերլուծություն եմ անում՝ հիմնվելով հզոր ու իմաստուն մարդկանց խոսքերի և գրվածքների վրա։ Դուք չե՛ք կարող և՛ վարչապետ աշխատել, և՛ մարզպետ, և՛ քաղաքապետ, բայց այսօր այդ ամենը անելու համար կրկին մարդիկ Ձեզ են ընտրում, Ձեզ ընտրում են գյուղապետ, մարզպետ, քաղաքապետ, վարչապետ, Դուք կկարողանա՞ք այդքան բան անել։ Եթե Ձեզ չեն ընտրում, ուրեմն ինչո՞ւ են ասում՝ Նիկոլի համար ենք ընտրում, վաղն էլ Ձեզանից են պահանջելու։

Այսքանով ավարտում եմ իմ բաց նամակը, որը շատ կուզենամ, որ հասնի Ձեզ ու Դուք անպայման հասկանաք՝ ինչի համար եմ այն գրել։ Մարդիկ սիրո ճնշումի տակ են ու այդ ճնշումը կարող է ամենաշատը վնասել հենց Ձեզ, զգու՛յշ եղեք, Ձեր թիմակիցների անպատասխանատվության բեռը ամբողջությամբ մի՛ վերցրեք Ձեր ուսերին, ես համոզված եմ, որ Ձեր թիմում անպատասխանատուները ի հայտ կգան, բայց իրենց ոչինչ չկա, իրենք չունեն Ձեր ունեցած հեղինակությունը, իրենք կփախնեն, կկորչեն ու ամբողջ պատասխանատվությունը կմնա Ձեր ուսերին, որը կազդի նաև Ձեր հեղինակության վրա, ամենաշատը Դուք մտածելու բան ունեք, որովհետև Ձեր հեղինակությունն է ամենաառաջինը դրված նժարի վրա։ Կրկին ու կրկին անգամ զգու՛յշ եղեք, լա՛վ եղեք։ Աստված պահապան Հայ ժողովրդին։

Հարգանքներով Մանուել Մանուկյան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА