ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ավելի լավ է պրոֆեսիոնալ, բայց ՀՀԿ, քան` դիլետանտ փողոց փակող». Ա. Բաղդասարյան

22.10.2018 17:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ավելի լավ է պրոֆեսիոնալ, բայց ՀՀԿ, քան` դիլետանտ փողոց փակող». Ա. Բաղդասարյան

 

​​​​​​​«ՀՀԿ-ի ակտիվ թնդանոթը լինելու է Դավիթ Շահնազարյանը». քաղաքագետ

Այսօր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում  չբացառեց, որ նախկին իշխանավորներից, բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում համալրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
  «Ցուցակում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր առնչվել են «Հանրապետական» կուսակցության հետ։ Հիմա, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել։ Իսկապես, խնդիր ունենք համախմբում իրականացնել և փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել։ Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը, եթե այդ կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նարեկ Սարգսյանը պատռում է Քրիստինե Հալաջյանի դիմակը (տեսանյութ)

Iravunk.com-ը փորձեց  պարզել քաղաքագետի վերլուծությունը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ:
Ըստ Արմեն Բաղդասարյանի պետք է համաձայնել  վարչապետի այս հայտարարության հետ. « Շատ լավ է , որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է Սերժ Սարգսյանի կադրերին , այդ մոտեցումը շատ ճիշտ է : Մտավախություն կա , որ կլինեն պրոֆեսիոնալներ , որ կարող են  «արատավորված» լինեն , բայց  ոչինչ , ավելի լավ է լինի պրոֆեսիոնալ թեկուզ անցյալում ինչ-որ բաներ արած, քանի ինչ-որ դիլեդանտի բերել նշանակել պաշտոնի , ով ժամանակին փողոց է փակել: Ամեն դեպքում պրոֆեսիոնալներին առաջնահերթություն տալը դրական երեւույթ է :Ակնհայտորեն կան կադրային խնդիրներ , բայց այնպես չի , որ մարդ հեղափոխություն անելուց առաջ ,պետք է մանրամասնությամբ հաշվի իր կադրային ռեսուրսները : »

Իսկ Նիկոլ Փաշինյանը այն  հայտարարությանը  , որ Հայաստանում օլիգարխներ չկան , քաղաքագետը մեկնաբանեց այսպես. «  Մեզանում մնացել են միլիարդատերեր, բայց նրանք իշխանություն չունեն , նրանք պարզապես մեծահարուստներ են, բայց  հասարակական ընկալման մեջ այդ մարդիկ դեռ շարունակում են մնալ օլիգարխ, բայց զուտ դասական և քաղաքագիտական տեսանկյունից նրան օլիգարխներ չեն , որովհետև տիրապետում են միայն ֆինանսական ռեսուրսներին » եզրափակեց իր խոսքը քաղաքագետը :

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

Դեկտեմբերի 9-ի ընտրություններում «ասողների ինստիտուտները» իսպառ պետք է բացառել. Նիկոլ Փաշինյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА