ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արա Բաբլոյանն ընդունեց կառավարության առաջարկը, և ԸՕ-ի քվեարկությունը մեկուկես ժամով հետաձգվեց

22.10.2018 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արա Բաբլոյանն ընդունեց կառավարության առաջարկը, և ԸՕ-ի քվեարկությունը մեկուկես ժամով հետաձգվեց

Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն ավարտվելուց հետո այն անմիջապես չդրվեց քվեարկության: Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին առաջարկեց մինչև 17:30-ը հետաձգել օրինագծի քվեարկությունը, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան հասնել քվեարկության:

«Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում». Վահրամ Բաղդասարյան

 

«Ես ընդունում եմ կառավարության առաջարկը և մինչև 17:30-ը տալիս հնարավորություն, որ պատգամավորները հասցնեն մասնակցեն քվեարկությանը, որպեսզի լինի արդար, բնականոն աշխատանք», - հայտարարեց նիստը նախագահող Արա Բաբլոյանը:

 

Մինչ քվեարկությունը, խորհրդարանակն ուժերի շրջանում տրամադրություններն այսպիսին են՝ օրինագծին դեմ է Հանրապետական խմբակցությունը, որի պատգամավորների մեծ մասը բոյկոտել են ու չեն մասնակցում արտահերթ նիստի աշխատանքներին: Որոշ վերապահումներ ուներ Դաշնակցություն խմբակցությունը, սակայն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում հայտարարեց, որ կողմ կքվեարկեն: 

 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, համաձայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կնքած հուշագրի, կողմ է նախագծին: Ի դեպ, հուշագիրը Փաշինյանի հետ կնքած Գագիկ Ծառուկյանը ներկա չէ ԱԺ նիստին: Օրինագծին կողմ է նաև Փաշինյանի «Ելք» խմբակցությունը, որի պատգամավոր Ալեն Սիմոնյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենց համար միևնույնն է՝ նոր, թե հին Ընտրական օրենսգրքով, իրենք պատրաստ են գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների:

 

Նկատենք, որ խորհրդարանում գրանցված պատգամավորների թիվը 57 է, մինչդեռ սահմանադրական համարվող Ընտրական օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 2/3-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА