ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կուսակցություններին հնարավորություն չի տրվում  նախապատրատվել այս ընտրություններին. Բաբուխանյան

22.10.2018 16:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կուսակցություններին հնարավորություն չի տրվում  նախապատրատվել այս ընտրություններին. Բաբուխանյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր ԸՕ-ի նոր նախագիծը: Պատգամավորները հարցեր ուղեցին նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅԱԼՅԱՆԻՆ: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ դիմելով նախարարին ասաց.

«ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին հինգ թեկնածուով». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

«Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորեն ստեղծվում է կառավարության կողմից»: 

Նշենք, որ մինչ այդ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ հիմա առաջարկում են արագացված ռեժիմով քննարկել Օրենսգրքի փոփոխությունները, քանի որ երկրում ֆորսմաժորային իրավիճակ է եւ սահմանադրական ճգնաժամ, քանի որ Սահմանադրությունը պահանջում է ունենալ կայուն խորհրդարանական մեծամասնություն, սակայն այդպիսին չկա գործող ԱԺ-ում:

«Հիմա ինձ համար զարմանալի է այն, ինչ Դուք հիմա ասում եք, ինձ համար զարմանալի է, որ Դուք ասում եք ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար փաթեթը պետք է  ընդունվի 24 ժամում, երբ այդպիսի իրավիճակ իրականում չկա, ֆորսմաժորային իրավիճակ արհեստականորեն ստեղծվում  է կառավարության կողմից, արհեսականորեն օրակարգ է դարձվում այն, ինչը մեր ժողովրդի համար հեչ էլ օրակարգային չպիտի լիներ:

«Հիմա դու գտնում եք, որ այդ արհեստական օրակարգով ստեղծել իրավիճակ եւ 24 ժամում նման կարեւոր հարց  եւ երկրորդը՝ անգամ եթե Դուք ամեն ինչ իրականացնեք, արդյոք կուսակցությունները հնարավորություն կունենա՞ն նորմալ պատրաստվեն արտահերթ ընտրություններին»,-ընդգծեց Բաբուխանյանը:

Նա նաեւ հարցրեց, թե եթե ընդունվեն այս փոփոխությունները, ապա նոյեմբերի 1-ին սկսելու է այդ օրենքով նախընտրական գործընթաց, յոթ օրում կուսակցությունները կհասցնե՞ն ցուցակներ կազմել, նախապատրաստվել ընտրություններին. «Յոթ օրը բավարա՞ր է նոր ԸՕ-ին հարմարվելու համար, թե՞ ոչ: Ես այս փաթեթում դրական փոփոխություններ եմ տեսնում, բայց բացասական է այն, որ կուսակցություններին հնարավորություն չի տրվում  նախապատրատվել այս ընտրություններին, նման ընտրությունները ժողովրդավարակա՞ն են»,-ասաց Բաբուխանյանը:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ այն փոփոխությունները, որոնք արվում են, եղած փոփոխությունների ընդամենը պարզեցում են, բարդացում եթե կա, դրանք տեխնիկական են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА