ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սասուն Միքայելյանի օգնականը Շենգավիթի թաղապե՞տ

22.10.2018 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի օգնականը Շենգավիթի թաղապե՞տ

Ինչպես գիտենք Շենգավիթի ներկայիս թաղապետ Արմեն Սարգսյանը ով հանդիսանում է Տարոն Մարգարյանի սանիկը , դեռևս շարունակում է մնալ թաղապետի պաշտոնին : Ուշագրավն այն է , որ Սարգսյանը անգամ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո շարունակում է պաշտոնավարել , չնայած այն բանի , որ գրեթե բոլոր թաղապետերը ՝ նախկին քաղաքապետի նշանակած , արդեն վաղուց հրաժարական են տվել: Ուշագրավ է նաև այն, որ վերջերս շատ ակտիվացել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական ՝ Սարգիս Ալեքսանյանը  հայտարարելով , որ շուտով Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու հենց ինքը : Իսկ Տարոն Մարգարյանի սանիկ Արմեն Սարգսյանը , ով մշտապես եղել է մամուլի կիզակետում , իր սակնդալային պահվածքով , իր հերթին հետ չմնալով , խանդավառությամբ է խոսում այն մասին, որ շուտով իրեն փոխարինելու է գալու իր եղբայրը:  Գուցե՞ սրանով է բացատրվում Արմեն Սարգսյանի ակտիվ քծնանքը ներկայիս իշխանությանը: Թերևս ժամանակը ցույց կտա ով է առավել հաջող քծնում Փաշինյանին, սակայն այն , որ և՛ ներկայիս թաղապետը, և՛ շրջանառվող թեկնածուն բավականին հեռու են վարչական շրջանի ղեկավարումից , անհերքելի փաստ է : Ինչևէ,  շարունակում ենք ականատես լինել վաղուց արդեն ծանոթ ձեռագրի և փաստում այն , որ իրականում ոչինչ էլ չի փոխվել ՝ ինչպես եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ ՝ ԽԾԲ-ներին գործի տեղավորելու առաջնահարցը , այդպես էլ շարունակվում է այժմ : Մնում է ևս մեկ անգամ հիշեցնել պարոն Փաշինյանին, որ իր նշանակումների ձեռքը մի օր իսկապես կրակն է ընկնելու , բայց այս անգամ ժողովրդի աջակցությունը չի ունենալու:

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/19045?fbclid=IwAR2lJspgf4M0k3NkYCXla4JrdxELX8w07qEs0sMm0np043TbTPpMG203qrI

Ես եւ Սասուն Միքայելյանը առաջադրվելու ենք Կոտայքի մարզում. Կոտայքի մարզպետ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА