ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-ն մասնակցելու է Խորհրդարանական արտահերթ ընտրություններին. Հայտարարություն

22.10.2018 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ-ն մասնակցելու է Խորհրդարանական արտահերթ ընտրություններին. Հայտարարություն

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը, առաջիկա ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով, հայտնում են կուսակցությունից։

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է` ՈՒԶՈՒՄ Է ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին, ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ  արտահեթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն։

«ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը

 արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահավերներն ու հնարավոր  զարգացումները,

 կարեւորելով քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը,

 իբրեւ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,

 արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության եւ արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,
որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, Ժողովը՝

 արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,

 իր մտահոգությունն է  հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,

 փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով»,-ասված է հայտարարությունում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА