ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ հիմա արեւմտամետներ համարվող գործիչները բողոքի ձայն չեն բարձրացնում (Տեսանյութ)

20.10.2018 20:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչո՞ւ հիմա արեւմտամետներ համարվող գործիչները բողոքի ձայն չեն բարձրացնում (Տեսանյութ)

Քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ կարծիքով՝ վերջին վեց ամիսներին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, շատ լավ ստացվեց հին համակարգը քանդելը, բայց նրա եւ իր թիմակիցների մոտ չի երեւում ապագայի զարգացման ռազմավարությունը:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԲԱԶՈՒԿՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

«Ի վերջո, Հայաստանը 5 կամ 10 տարի անց ինչպիսի՞ երկիր է լինելու, ի՞նչպիսի Սահմանադրություն եւ նոր Ընտրական օրենսգիրք է ունենալու», - հարց է հնչեցնում քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով արցախյան հիմնահարցին եւ հայաստանյան արտաքին քաղաքականությանը՝ Ա. Բադալյանն ընդգծում է. «Փաշինյանն ընտրվելուց Արցախի հիմնահարցի հետ կապված այլ տեսակետ ուներ, հետո հնչեցրեց բոլորովին այլ տեսակետ, ապա բոլորովին ուրիշ: Իսկ արտաքին քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ այժմ Նիկոլ Փաշինյանը դարձել է ԵԱՏՄ-ի մոլեռանդ ջատագով եւ բացի դրանից, այլ բան չի տեսնում, կարծես թե, նրա գլոբուսը սկսվում է Կալինինգրադից եւ ավարտվում Վլադիվոստոկով»:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ գրեթե շաբաթը մեկ Նիկոլ Փաշինյանն այցելում է Մոսկվա, բայց չկան այցեր եվրոպական երկրներ. «Բացի Բրյուսելից եւ Նյու Յորքից, որտեղ գագաթնաժողովներ էր անցկացվում, այլ այցեր չեն եղել:  Իսկ ի՞նչ  է աշխարհում բացի Մոսկվայից ուրիշ քաղաք չկա՞, չկա՞ Բեռլին, Փարիզ, Լոնդոն, Վիեննա, Վաշինգտոն, Թեհրան, Դելլի, Պեկին, Տոկիո: Այսինքն՝ երկրներ, որոնք աշխարհում դերակատարություն ունեն»:

Ա. Բադալյանը հիշեցնում է, որ երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր մեկնում Մոսկվա, լրատվական դաշտում կային իրենց արեւմտամետներ համարող գործիչներ, որոնք անընդհատ գրում էին, թե Ս.Սարգսյանը շարունակում է վասալային քաղաքականությունը եւ այլն, բայց այսօր, երբ Նիկոլ Փաշինյանն է մեկնում Մոսկվա, այդ գործիչների բողոքի ձայնը չի լսվում։

Քաղտեխնոլոգը միեւնույն ժամանակ նշում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի ունեցավ Երեւանում, բայց դրա արդյունքները եւս տեսանելի չեն. «Ինչպե՞ս պետք է այն ծառայի Հայաստանի դերակատարման համար, ասենք, 10-15 տարի հետո: Չէ՞ որ երկրի ղեկավարը պետք է մտածի ոչ թե մեկ-երկու տարվա մասին, այլ երկարատեւ ժամանակաշրջանի ռազմավարական մտածելակերպ ունենա»:

Եթե նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, «դուխով» կեպկեն, հազը՝ 80 տոկոս ձայն եք հավաքելու. Աշոտյան

Եզրափակելով թեման՝ քաղտեխնոլոգը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցներն այս վեց ամսվա ընթացքում ոչ միայն արտաքին քաղաքականության հայեցակարգ չունեն,  այլ նաեւ դատաիրավական բարեփոխումների ուղենիշներ, տնտեսության հայեցակարգ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА