ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահը

20.10.2018 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞վ է լինելու Ազգային ժողովի նախագահը

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո` քաղաքապետ դարձավ մի մարդ, որը քաղաքական գործիչ չէ, ապա մանրամասնեց. «Հետեւաբար, գալիս է երկրորդ կարեւոր հարցը` ո՞վ է լինելու խորհրդարանում մեծամասնություն ձեւավորած «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած Ազգային ժողովի նախագահը, որը խորհրդարանական կառավարման համակարգում երկրորդ կարեւոր պաշտոնն է համարվում: Հենց այս անձի ով լինելով էլ պայմանավորված կարելի է եզրակացություն կազմել, թե Նիկոլ Փաշինյանը ապագայում անձնիշխանություն է ուզում հաստատել, թե պետական ապարատը պետք է նորմալ աշխատի: Այսինքն՝ կարեւոր է իմանալ ԱԺ նախագահը կշիռ ունեցո՞ղ քաղաքական գործիչ է լինելու, թե` չունեցող կամ գուցե ընդհանրապես մի ուրիշ դերասա՞ն է լինելու»:

Սա ընդամենը խաղ է․ Զարուհի Փոստանջյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Ի դեպ, մամուլում լայնորեն շրջանառվում է, թե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում՝ «Քաղաքացիական պայմանագրում» քննարկում են ԱԺ նախագահի երեք թեկնածուի անուն՝ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյան, ԱԺ «Ելք» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյան եւ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյան։ Մինչդեռ խորհրդարանում արդեն իսկ ԱԺ ապագա նախագահի մասին կատակում են, թե վերջերս ՔՊ-ին անդամակցած եւ Ազգային ժողով մտնելու մեծ ցանկություն ունեցող դերասան Հովհաննես Ազոյանն է լինելու, միայն թե դժվարանում են կողմնորոշվել՝ ինչպե՞ս են նստեցնելու նրան նիստերի դահլիճում, որ տեսանելի լինի պատգամավորների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА