ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որեւէ կուսակցություն չի բարեհաճում տեղից շարժվել». քաղտեխնոլոգ (Տեսանյութ)

20.10.2018 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Որեւէ կուսակցություն չի բարեհաճում տեղից շարժվել». քաղտեխնոլոգ (Տեսանյութ)

Հայաստանի ներքաղաքական կյանքում դե յուրե մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը, դե ֆակտո՝ ոչինչ էլ չի կատարվում։ Իսկ թե ինչո՞ւ, պարզաբանում է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

Սա ընդամենը խաղ է․ Զարուհի Փոստանջյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

- Երբ տեղի ունեցան ապրիլյան գործընթացները, որը վարչապետի թիմակիցներն անվանում են հեղափոխություն, իրականում այն հեղափոխություն էր՝ էլեկտորատի գիտակցության մեջ, եւ իշխանափոխություն՝ պետական կառավարման համակարգում։ Հետեւաբար՝ յուրաքանչյուր հեղափոխության առաջին հարցը՝ իշխանության հարցն է: Իշխանությունը գործադիր մարմնում լուծվեց մայիսի 8-ին, երբ պարոն Փաշինյանը դարձավ վարչապետ եւ մեկ ամսվա ընթացքում ամբողջ կառավարությունն անցավ իր թիմակիցների ձեռքը: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքում՝ ավագանու ընտրություններով, լուծվեց նաեւ քաղաքային իշխանության հարցը: Եվ կարող ենք ասել, որ Երեւանում հեղափոխությունն ավարտվել է, որտեղ ունենք իշխանություն՝ ի դեմս «Իմ քայլի», եւ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի եւ «Լույս» դաշինքի։ Մնում է, որ հեղափոխությունն ավարտվի նաեւ օրենսդիր մարմնում՝արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, ինչը տեղի կունենա դեկտեմբերի հավանաբար 9-ին:

Դեկտեմբերի 9-ի ընտրություններում «ասողների ինստիտուտները» իսպառ պետք է բացառել. Նիկոլ Փաշինյան

- Պարոն Բադալյան, ի վերջո, ինչո՞ւ հենց ընտրվեց դեկտեմբեր ամիսը, երբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քարոզարշավի համար լավագույն ժամանակը չէ:

- Երբ մայիսի 8-ին իշխանափոխություն տեղի ունեցավ շատերը, այդ թվում եւ ես նշում էինք, որ տրամաբանական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինեն գոնե մեկ տարի հետո՝ հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին:  Ինչու էր դա պետք, որպեսզի նոր ստեղծված իրավիճակում, երբ էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցել հեղափոխություն, Հայաստանի քաղաքական դաշտում գործող կուսակցությունները կարողանային ադապտացվեն ստեղծված իրավիճակին, նոր պահանջներին եւ համապատասխան վերաիմիջավորվեին կամ ռեբրենդինգ իրականացնեին։ Սակայն, մենք տեսանք, որ ոչ մի բան տեղի չունեցավ: Այս ամենը պետք է տեղի ունենար ամռանը, սակայն չեղավ։ Որովհետեւ եթե ընտրությունները լինեին հաջորդ տարվա մայիսին, նախընտրական քարոզարշավը պետք է տեղի ունենար ապրիլին։ Այսինքն՝ ստացվում էր, որ գոնե չորս ամիս պետք էր, որպեսզի կուսակցությունները ռեբրենդինգ անեին։ Բայց տեսնում ենք, որ ամռան ընթացքում որեւէ կուսակցություն չբարեհաճեց տեղից շարժվել եւ վերաիմիջավորման համար որեւէ աշխատանք չկատարեց, այդ թվում՝ ՀՀԿ-ն, քանի որ առաջին հերթին՝ հենց նրան էր պետք վերաիմիջավորում։ Ավելին՝ մենք տեսնում ենք, որ սեպտեմբերի 23-ից հետո, կուսակցությունները, որոնք պարտվեցին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ առաջին հերթին՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Լույս» դաշինքը, նրանք նույնպես ոչինչ չարեցին: Իսկ այդ ընտրությունները պարտություն էր, ինչը նշանակում էր, որ այդ կուսակցությունների առնվազն Երեւանի կառույցի ղեկավարությունը պետք է հրաժարական տար, որովհետեւ իրենք պարտվել էին։ Ի վերջո, մեկը պետք է պատասխան տար: Գոնե կուսակցությունը պետք է ժողով աներ եւ քննարկեր՝ ինչպես պատահեց, որ օրինակ, ԲՀԿ-ն , որը ասում էին, թե կարող էր շատ ձայն հավաքել, ունեցավ  25 հազար ձայն, որի մեջ որոշակի տոկոս այն մարդիկ են, որոնք դժգոհ են այսօրվա իշխանություններից: Եթե նրանց էլ հանենք, մենք չգիտենք իրականում Երեւանում ԲՀԿ-ն փաստացի ինչքան ձայն ունի: Եվ, բնականաբար, դառնում էր անիմաստ սպասել մինչեւ մյուս տարի: Եթե  կուսակցությունները 4 ամիս ռեբրենդինգ չարեցին, այլեւս մնացած ժամանակահատվածում էլ անեն, չեն հասցնի տեղավորվել էլեկտորատի գիտակցության մեջ: Այնպես որ, դեկտեմբերին անցկացնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նախ իշխանության հարցն է լուծվում, երկրորդ՝ ժամանակն այլեւս անիմաստ էր գնում:

Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք Iravunk.com-ի տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА