ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մտահոգիչ է Միլսի հայտարարությունը, առավելեւս պարոն Փաշինյանի արձագանքը». Արցախ

20.10.2018 14:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Մտահոգիչ է Միլսի հայտարարությունը, առավելեւս պարոն Փաշինյանի արձագանքը». Արցախ

Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարության մասին ի՞նչ են մտածում Ղարաբաղում: Արդյոք սա Միլսի բերանով հնչած ողջ Մինսկի խմբի համանախագահ երկրների ցանկությունը չէ՞, եւ ինչ կանի Արցախը, եթե հանկարծ կանգնեցնեն նման ընտրության առաջ` կա՛մ ազատագրված տարածքների վերադարձ, կա՛մ` պատերազմի հեռանկար: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ  ԼՂՀ ԱԺ հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ, ով փաստեց.

Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել

Չափազանց մտահոգիչ է Միլսի հայտարարությունը, առավելեւս պարոն Փաշինյանի արձագանքը, թե դա ընդամենը հեռացող դեսպանի հայտարարություն է: Կներեք, բայց մի փոքր միամիտ է այդպես կարծել: Դժվարանում եմ ասել, արդյոք Մինսկի համանախագահող երկրները եւս այդ կարծիքին են,բայց այն, որ տարիներ շարունակ քողարկված խարդավանք կա այդ որոշումների մեջ` ակնհայտ է: Եվ սահմանը անընդհատ լարված պահելը խոսում է այն մասին, որ այո, գերտերությունները ունեն իրենց շահերը եւ շարունակում են այդ շահերով առաջնորդվել: Այնպես որ ես միամիտ չեմ համարում դեսպանի հայտարարությունը, հավանաբար իրոք հեռացող դեսպանի բերանով համանախագահները քննարկման նետեցին այս կարծիքը, որ իբր պարտավոր ենք հողերը վերադարձնել:

Հ.Գ. ԼՂՀ ԱԺ հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ հարցազրույցի առավել ուշագրավ եւ մտահոգիչ հարցերի շուրջ տեսակետները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА