ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է Կարամելի Հարութի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանը լուծարել պայմանագիրը. Ուշագրավ մանրամասներ

20.10.2018 13:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ինչու է Կարամելի Հարութի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանը լուծարել պայմանագիրը. Ուշագրավ մանրամասներ

2018թ. հոկտեմբերի 6-ին «Այգի» հացատանը՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության և նույն խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննությունը այս պահին ակտիվ փոևլում է, հարցաքննվում են գործին քիչ թե շատ առնչվող անձիք: այս մասին մեզ հետը զրույցում ասաց Ղարագյոզյանների ընտանիքի արդեն նախկին փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:

Դրամը կարող է 20 տոկոսի չափով արժեզրկվել. «Ժամանակ»

Թե ինչո՞ւ փաստաբանը այլեւս չի ներկայացնում Ղարագյոզյանների ընտանիքի շահերը մեր զրուցակիցը նկատեց.

- Չեմ ցանկանում մանրամասնել, ուղղակի պայմանագիրը լուծարել ենք ու վերջ:

- Դուք եք լուծարել, թե՞

- Չեմ ուզում պարզապես հանրայնացնել, կներեք:

Նշենք, որ մեր տեղեկություններով, փաստաբանը ինքը ինչ-ինչ երեւան եկած հանգամանքներ հաշվի առնելով` որոշել լուծարել պայմանագիրը:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА