ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նրա կյանքը վտանգված է․ահազանգում է Բաքվում բանտարկված ազգությամբ հայ Մարատի քույրը

20.10.2018 13:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նրա կյանքը վտանգված է․ահազանգում է Բաքվում բանտարկված ազգությամբ հայ Մարատի քույրը

Բաքվում բանտարկված ազգությամբ հայի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատական գործին վերաբերող բոլոր գործընթացներն ավարտվել են: Այս մասին հայտնել էնրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը:

«Հիմա մենք սպասում ենք՝ երբ ադրբեջանական կողմը թույլ կտա, որ նա իր չկատարած հանցանքի պատիժը կրի Ռուսաստանում», - ասաց նա:

Ըստ նրա՝ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի արդարադատության նախարարը փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որ եղբորը տեղափոխեն:

«Արդեն մեկ տարի է՝ նրանք մտածում են՝ Մարատին տեղափոխե՞ն, թե՝ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խելամիտ չի համարում փոխադրել իր եղբորը Ռուսաստան՝ այնտեղ իր պատժի կրումը շարունակելու համար, - «ընդ որում՝ չի ներկայացնում մերժման պաշտոնական հիմնավորումը»:

Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Մարիանա Միրզոյանը պատմեց, որ Բաքվում Մարատ Ուելդանով-Գալուստյանին թույլ են տալիս ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսել՝ շաբաթվա մեջ երկու անգամ:

«Նա շատ է հոգնել, ցանկանում է Ռուսաստան վերադառնալ, որ տեսնի իր ծնողներին։ Նրա առողջությունը շատ է վնասվել: Ամբողջ սեպտեմբեր ամիսը նա ջերմություն է ունեցել, սկզբից ատամի պատճառով նրա դեմքն է ուռել, ջերմություն է ունեցել: Երկար ժամանակ նա դիմացել է ատամի ցավին, հետո հիվանդացել է, բուժել են բրոնխիտը, և այդ ամբողջն ուղեկցվել է ջերմությամբ, հարբուխով, հազով և ականջների ցավով: Իմ խնդրանքին՝ Մարատին տեղափոխել ստացիոնար բուժման և բուժել նրան բժշկի վերահսկողությամբ, այդպես էլ դրական չպատասխանեցին: Ինձ ասել են, որ եղբորս առողջական վիճակը բավարար է: Նրա մոտ այսօրվա դրությամբ մնացորդային հազ կա», - ասաց նա:

Հարցին, թե ինչ են անում Ռուսաստանի պատկան մարմինններն իրենց քաղաքացու շահերը պաշտպանելու համար՝ Մարիանա Միզոյանը պատասխանեց՝ իր կարծիքով՝ ոչինչ:

«Եթե ինչ-որ բան անեին, ինչ-որ արդյունք կլիներ: Իսկ քանի որ արդյունք չկա, հետևություն եմ անում, որ չեն աշխատում: Անգամ ի վիճակի չեն լուծելու Մարատի՝ Ռուսաստանում պատժի կրումը իրագործելու հարցը, հանցանքի, որը ինքը չի էլ գործել: Ես ստանում եմ շաբլոն պատասխաններ իմ հարցերին», - ասաց նա:

Պատճառը, ըստ նրա, այն է, որ բոլոր «չինովնիկները» անտարբեր են հասարակ մարդկանց ճակատագրերի նկատմամբ: «Ես միայն Մարատին նկատի չունեմ: Մենք մեր խնդիրներով խանգարում ենք նրանց «աշխատել»: Ես մեկ անգամ չէ, որ եղել եմ նախագահի աշխատակազմում, ՄԻՊ-ի գրասենյակում կամ արդարադատության նախարարությունում և տեսել բոլոր այդ չինովնիկների դեմքերը: Իրենց համար դա, ցավոք սրտի, սովորական աշխատանք է․ վերցնում են քեզնից դիմումները, իսկ հետո ուղարկում են շաբլոն պատասխաններ», - ասաց նա` խնդրելով ՌԴ ՄԻՊ-ին և արդարադատության նախարությանը Մարատին՝ իրենց քաղաքացուն, պաշտպանելու գործընթացում նախաձեռնողականություն դրսևորել, - «նրա կյանքն իսկապես վտանգված է»:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016թ․ հունիսի 9-ից ձերբակալվել և անազատության մեջ էր պահվում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: 

Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովն Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, ապա Բաքվում նա երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Էրդողանը հայտարարել է 120 ամերիկյան F-35 կործանիչ գնելու մտադրության մասին

Tert.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА