ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պավլիկ Մանուկյանը կանգնել է անկում տանող սայթաքուն ճանապարհին. Ավետիսյան, Սեֆիլյան

20.10.2018 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պավլիկ Մանուկյանը կանգնել է անկում տանող սայթաքուն ճանապարհին. Ավետիսյան, Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության կուսակցության հիմնադիրներ Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի հարցազրույցին։

«Վաղն էլ նույն անգետները կառաջարկեն Գիտությունների ազգային ակադեմիան միացնել Ջրմուղի հետ»

«Պավլիկ Մանուկյանն իր հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ:

1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում:

2. Գարեգին Չուգասզյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ղեկավար մարմնի՝ Քարտուղարության անդամ է, ուստի իրավունք ունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից:

3. Սասնա Ծռեր խմբավորումը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց:

4. Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա», - ասված է հաղորդագրությունում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА