ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին

20.10.2018 11:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ 

Արտակարգ դեպք Արցախում

«Ոչ մի խոշտանգում չի եղել։ Այն մարդը, որին իբր խոշտանգել են, դատվածություն ու կրիմինալ անցյալ ունի, ինքն է հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա»,- ասացին ոստիկանների հարազատները։

Ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը բողոքող հարազատներին համոզում է բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են` մինչև իրենց հարազատներին չազատեն, ճանապարհը չեն բացի։

Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։

Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА