ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ տղան, Կերչի քոլեջում սպանդի հետևանքով կորցնելով ընկերուհուն, փորձել է ինքնասպանություն գործել

20.10.2018 12:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ տղան, Կերչի քոլեջում սպանդի հետևանքով կորցնելով ընկերուհուն, փորձել է ինքնասպանություն գործել

Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գրում է vesti-k.ru-ն:

Ի՞նչ փոխըմբռնում է եղել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի միջև. պարզաբանում


Երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:
Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:
«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են իրականացրել, և այդ ժամանակ հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը, որը ցնցված է կատարվածից:


Ինքնասպանության փորձի ժամանակ Արմենը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА