ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել. «168 ժամ»

20.10.2018 10:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել. «168 ժամ»

 «Օրեր առաջ ԱԺ մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Եթե նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, «դուխով» կեպկեն, հազը՝ 80 տոկոս ձայն եք հավաքելու. Աշոտյան

Ստորագրողների ցանկում մի քանիսի անունները շատերի զարմանքն առաջացրեց: «168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության որոշ գործարար պատգամավորների հետ «համոզելու» ուղղությամբ աշխատանքներ են տարվել անձամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Ըստ նույն աղբյուրների՝ վերջինս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել է գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնխչի) հետ:

Բայց սա չէ ամենահետաքրքիրը, այլ այն, որ նշյալ վայրում այդ գործարար պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների նախաձեռնած հայտարարությանը միանալուն համոզողների թվում է եղել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով օրերս, ի զարմանս  շատերի, նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Մեր տեղեկություններով՝ նրանց համոզողներից է եղել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА