ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրաժարական տված կառավարությունը հարց լուծելու հնարավորություն չունի

19.10.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրաժարական տված կառավարությունը հարց լուծելու հնարավորություն չունի

Բագրատաշենի անցակետում երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա: Պարզվում է` աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք պնդում են, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը անցած տարի որոշման նախագիծ էր ընդունել` Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը միայն ժամանակավոր արգելելու մասին` ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, սակայն հիմա էլ հայկական կողմն արգելում է աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան: Արդեն մի քանի օր է, ինչ Բագրատաշենի անցակետում մեծ թվով աջ ղեկով մեքենաների կուտակումներ կան: Բողոքի ակցիային մասնակցող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից ԱՐԹՈՒՐ ՄԻՍԱԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանին գտնվում է շուրջ 130 մեքենա, բայց Վրաստանի տարբեր տեղերում եւ ճանապարհին առկա է շուրջ 2500 մեքենա: Թե ինչ ճակատագիր է վիճակված ՀՀ քաղաքացիների կողմից արդեն գնված եւ ճանապարհին մնացած 2500 մեքենաներին, հետաքրքրվեցինք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՑ: Իսկ մեր հարցին նախարարը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի կառավարությունը, օրենքով արգելված է աջ ղեկով մեքենա ներմուծելը: Երբ օրենքը ընդունվում էր, այն ժամանակ էր պետք ձեռնարկել որեւէ գործողություն»: Այն, որ վարորդները պատշաճ տեղեկացված չեն եղել, որ հոկտեմբերի 1-ից աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը միանշանակ արգելվելու է, եւ այն ժամանակավոր արգելք չէ, ըստ Արշակյանի, թյուրիմացություն միայն սկզբում է եղել. «Օրենքի ընդունման ընթացակարգ կա, մտել է ԱԺ, քննարկվել, հրապարակվել է եւ ուժի մեջ մտել: Այո՛, գիտեմ, որ թյուրիմացություն սկզբում եղել է, հոկտեմբերի 1 ամսաթիվ է գրած եղել, բայց հետո օրենքն ընդունվել է անժամկետ: Գործունեություն կատարող մարդիկ, կարծում եմ` պետք է ուշադրություն դարձնեն նման բաների վրա եւ ներմուծելուց առաջ ճշտեն, հետո նոր ներմուծեն»: Այդուհանդերձ, իրավիճակից դուրս գալու նախարարի տեսլականը հետեւյալն է. «Իմ կարծիքով` պետք է վաճառեն իրենց մեքենաները Վրաստանում: Օրենքն արգելում է, մենք ի՞նչ կարող ենք անել: Կառավարությունն ի զորու չէ ապօրինի որոշում կայացնել: Օրենքի վերանայումը ժամանակ է տանելու, պետք է հաշվի առնել նաեւ, որ կառավարությունը հրաժարական է տալիս: Հարցը լուծելու հնարավորություն չկա»:

Նախագահը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում դրական արդյունք գրանցած կուսակցությունների ղեկավարներին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА