ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ. ՊՆ

19.10.2018 17:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ. ՊՆ

Այսօր ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ 

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկան ՀՀ ԶՈւ երի գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈւ-երի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների հավաքների կազմակերպման հարցը։ Որոշվեց մշակել հատուկ ծրագիր, որի համաձայն բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ։

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար վարչապետի աշխատակազմին գումար կհատկացվի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА