o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. նա 18 տարեկան է

19.10.2018 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. նա 18 տարեկան է

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:

Հրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի

Արարքի դրդապատճառները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին`ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА