o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային օպերային աստղերը Երևանում հանդես կգան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով

19.10.2018 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային օպերային աստղերը Երևանում հանդես կգան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով

Տաս տարվա ընդմիջումից հետո Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում կհնչի Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» հանճարեղ օպերան՝ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչների մասնակցությամբ:

Նավթի համաշխարհային գներն աննշան նվազում են

Ներկայացման պրեմիարան կկայան Ալ.Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հոկտեմբերի 25-ին, մասնակցությամբ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան), բեմադրող ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան:

Նավթի համաշխարհային գները թանկացել են

Երեք գործողությամբ «Մադամ Բաթերֆլայ» օպերայում հանդես կգան` Մադամ Բաթերֆլայ ` Լիաննա Հարությունյան, սոպրանո (Ֆրանսիա), Սուձուկի` Օլեսիա Պետրովա, մեցցո սոպրանո (Ռուսաստան), Պինկերտոն` Ջանլուկա Տեռանովա, տենոր (Իտալիա), Շարփլես` Մկրտիչ Բաբաջանյան, բարիտոն (Գերմանիա), Գորո` Պերճ Քարազյան, տենոր, Բոնզո` Հովհաննես Ներսեսյան, բաս, Յամադորի` Հովհաննես Անդրեասյան, տենոր, Կոմիսար` Գագիկ Վարդանյան, բարիտոն, Քեյթ` Սիլվա Պետրոսյան, սոպրանո:

«Մադամ Բաթերֆլայը» իր նրբագեղ երաժշտության ու հզոր դրամատուրգիայի շնորհիվ դասվում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Հայաստանում «Մադամ Բաթերֆլայը» առաջին անգամ ներկայացվել է 1934 թ.-ին, Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումդիրիժոր՝ Գևորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, տաս տարի առաջ՝ 2008թ-ին, որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ:

Սերժ Սարգսյանը մասնակցում է Ալեքսան Կիրակոսյանի գրքի շնորհանդեսին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА