ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անորոշ են բոլոր քաղաքական խաղացողների քայլերը». քաղտեխնելոգ

19.10.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անորոշ են բոլոր քաղաքական խաղացողների քայլերը». քաղտեխնելոգ

Այն, որ դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կարծես թե, այլեւս այլընտրանք չունի: Ըստ էության, այդ օրվան մնացել է ընդամենը 50 օր, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր կփորձեն լինել ապագա Ազգային ժողովի կազմում: Այս պասիվությունը զարմացնում է նաեւ քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, ում գնահատմամբանորոշ են բոլոր քաղաքական խաղացողների քայլերը, ավելին` առերեւույթ բոլորը քնած են:

ՀՅԴ–ն չի պատրաստվում այլեւս կոալիցիաներում լինել, որտեղ իր ձայնը վճռորոշ չի. Արմեն Ռուստամյան

Պարզ է, որ առաջին տեղում լինելու է ՔՊ-ն կամ «Իմ քայլը» դաշինքը, երկրորդ տեղում որոշ ժամանակ առաջ ասում էինք, որ կինի «Լույս» դաշինքը կամ ԲՀԿ-ն, իսկ չորրորդ տեղում` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը կամ «Սասնա ծռեր» կուսակցությունը: Բայց հիմա տեսնելով, թե նրանք ինչպիսի պասիվ քաղաքական գործունեություն են իրականացնում, շատ դժվար է ասել, թե ովքեր կլինեն խորհրդարանում:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է` ՈՒԶՈՒՄ Է ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Պարոն Բադալյան, իսկ ի՞նչ կասեք Հանրապետական կուսակցության շանսերի մասին:

Չի բացառվում, որ եթե կուսակցությունը ճիշտ իրավիճակային մոտեցում դրսեւորի, ՀՀԿ-ն կարող է հավաքել, ասենք, երկու տոկոս ձայն եւ օգտվելով բոնուսային հնարավորությունից` անցնի խորհրդարան եւ խմբակցություն ունենա: Բայց սա այն դեպքում, եթե մյուսները շարունակեն չգործել: Ենթադրվում էր, որ կուսակցություններն ակտիվ գործունեություն կիրականանցնեն` էլեկտորատին ձգելով իրենց, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին ինչ-որ չափով ընդդիմություն լինի, եւ այդ դեպքում, բնականաբար, ՀՀԿ-ն դուրս կմնար: Եթե, օրինակ, Հանրապետական կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկվի, այն ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սա ինչ-որ շանսեր կարող է տալ ընտրություններին մասնակցելու համար: Բայց տեսականորեն շատ քիչ, որովհետեւ ՀՀԿ-ն իրական ռեբրենդինգի չենթարկվեց, իր իմիջը չփոխեց եւ շարունակում է նույնականացվել քրեաօլիգարխիկ համակարգի հետ: Այնպես որ, իր շանսերը` խորհրդարան անցնելու, պայմանավորված է նրանով, թե մյուսներն ինչքան չեն աշխատի: Դրա համար դժվար է ասել` ՀՀԿ-ի դեպքում որն է ճիշտ` մասնակցելը, թե` ոչ:

ՀԱԿ-ը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА