ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԼՍԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՑ ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ

19.10.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԻԼՍԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՑ ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ

Նախ՝ ՀՀ ԱԳՆ-ն, ապա Փաշինյանը չհապաղեցին արձագանքել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսի վերջին սկանդալային հայտարարությանը՝ կապված արցախյան խնդրի հետ: Արձագանքելն՝ արձագանքեցին, բայց թե ինչ ասացին, դեռ հասկանալ է պետք: Ավելի ճիշտ՝ փորձեցին ոչինչ չասել, բայց այդպես էլ չստացվեց:

ԻՐԱՏԵՍԱԿԱ՞Ն Է ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱՓ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

 

ՀՀ ԱԳՆ-Ն ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՉՀԵՐՔԵՑԻՆ ՄԻԼՍԻ ԱՍԱԾՆԵՐԸ

Նախ` ամերիկյան դեսպանի հայտարարությանն անդրադարձավ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա ընդամենը նշեց, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները բազմիցս ընդգծվել են, ինչը նաեւ հստակորեն ամրագրված են կառավարության ծրագրում: Իսկ ահա Փաշինյանը փորձեց դեսպանի հայտարարությունն ներկայացնել` որպես պաշտոնից հեռացող չինովնիկի խոսք: Նաեւ, որ. «Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք, եւ չեմ կարծում, թե դա որեւէ փոփոխություն է կրել»:

«Ես ասացի նրան». Նիկոլ Փաշինյանը եւ Լուկաշենկոն վիճել են

Այսպիսով նկատենք, ո՛չ ԱԳՆ-ն եւ ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարն այդպես էլ հստակորեն չհերքեցին Միլսի ասածը, մասնավորապես, որ «հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի գրավյալ տարածքների մի մասի վերադարձ» կամ որ խնդրի կարգավորումը տեսնում է «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւով: Մինչ «հեռացող դեսպան» փաշինյանական գլուխգործոցին հասնելը, նախ փորձենք հասկանալ, թե նրա ասածները, ի վերջո, որքանո՞վ են տարբերվում, օրինակ, ԱԳՆ-ի՝ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի բազմիցս ընդգծված դիրքորոշումներից եւ մոտեցումներիցԱվելի կոնկրետ, վերջապես այդ ո՞րն է Հայաստանի ներկայիս պաշտոնական դիրքորոշումը եւ մոտեցումը: Հիշեցնենք, մինչեւ 1990-ականների մոտավորապես կեսերը, հիմնական դիրքորոշումը Հայաստանի եւ Արցախի վերամիավորումն էր: Հետո հիմնական դարձավ Արցախի անկախության գաղափարը, թե դա է դեպի վերամիավորում տանող ուղին: Վերջին տարիներին այդտեղ էլ մի փոքր մեղմացում եղավ, երբ Արցախի անկախություն եզրույթի փոխարեն ավելի կիրառելի դարձավ Արցախի կարգավիճակ հասկացությունը: Առաջին հայացքից նույն բանն է, բայց փաստն այն է, որ կարգավիճակ ասածը կարող է այլ բան էլ ենթադրել: Այսինքն, թեեւ որոշակի թուլացումներ կային Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ, սակայն դա էական տեսք չուներ: Բայց ահա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նման պաշտոնական դիրքորոշում ներկայացրեց. «Ես ասում եմ՝ մենք չենք կարող բանակցել այնպիսի ստատուսի շուրջ, որը չի բավարարում մեր ամենամեծ խնդիրը՝ Արցախի եւ արցախցիների անվտանգությունը»:

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՎ

Թեեւ ասվածն առաջին հայացքից շատ չի տարբերվում անցած 30 տարիների հայաստանյան դիրքորոշումից, սակայն տողատակերում այն ամենալուրջ մտավախությունն է առաջացնում: Նախ՝ խիստ մտահոգիչ է նախարարի «մենք չենք կարող բանակցել այնպիսի ստատուսի շուրջ...» արտահայտությունը: Մինչ այս, հիշեցնենք, ստատուս կամ կարգավիճակ ասելով, մեկ տարբերակ էր ընկալվում՝ Արցախի անկախություն, որը պետք է հետագայում տաներ Հայաստանի հետ վերամիավորման: Իսկ նախարարի ասածից այդ տպավորությունը չի առաջանում, առավել եւս, որ նա խեղաթյուրում է Հայաստանի ամենամեծ խնդիրը: Ո՛չ, մեր ամենամեծ խնդիրը երբեք «Արցախի եւ արցախցիների անվտանգությունը» չի եղել, մեր ամենամեծ խնդիրը հենց Արցախի անկախությունն է եղել. միայն դա կարող է լինել «ամենամեծ խնդիրը՝ Արցախի եւ արցախցիների անվտանգության» ռեալ եւ երկարաժամկետ երաշխիք: Իսկ եթե մեր ամենամեծ խնդիրն ենք դիտարկում անվտանգությունը, ապա մեկ պարզ հանգամանք է առաջ գալիս. անվտանգություն ապահովելու համար տարբեր միջոցներ կարող են լինել: Օրինակ, եթե Ադրբեջանը բոլոր միջազգային եղած ու չեղած իրավական նորմերով երաշխավորի «Արցախի եւ արցախցիների անվտանգությունը», պարոն Մնացականյանը կարո՞ղ է ընդունել հակամարտության նման լուծումը: Կամ եթե ինչ-ինչ խաղաղարար ուժեր շարվեն Արցախի երկայնքով մեկ եւ, ապահովելով անվտանգությունը, նաեւ բացառեն շփումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ, դա ընդունելի՞ է: Կարելի է բազում այլ մոդելներ նկարագրել, որոնք ապահովելով «Արցախի եւ արցախցիների անվտանգությունը», շրջանցում են անկախությունը կամ վերամիավորումըԱյսպիսով, այն պաշտոնական դիրքորոշումը, որն այսօր ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարարը, մեղմ ասած, տարակուսանքների տեղիք է տալիս՝ նկատելիորեն իջեցնելով Հայաստանի բանակցային նշաձողը: Ու հիմա, փորձենք տեսնել՝ որքանո՞վ է տարբերվում Միլսի ասածը՝ ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրած այդ պաշտոնական դիրքորոշումից: «Մադրիդյան սկզբունքներ» հասկացությունը, որոնց մասին հիշատակեց նաեւ Միլսը, ենթադրում է, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, այսինքն՝ որոշ հողերի վերադարձ: Բայց ինչի՞ դիմաց. առավելագույնը, որ ՀՀ ԱԳ նախարարը ցանկանում է, դա Արցախի այն ստատուսն է, որը կապահովի «ամենամեծ խնդիրը՝ Արցախի եւ արցախցիների անվտանգությունը»: Իսկ դրա տակ, կրկնենք, ինչ ասես, կարող ենք հասկանալ:

«Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր»

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Չնայած, գոնե ինքներս մեզ մեկ պարզ բան խոստովանենք. Միլսն ինչ-որ արտառոց նորություն չասաց: Նա պարզապես կրկնեց այն, ինչի մասին ներկայումս ներհայաստանյան քննարկումներում շատերն են սկսել խոսել, թեեւ նման զարգացումների մեծ հավանականության մասին մենք դեռ մեկ-երկու տարի առաջ էինք ահազանգում: Կարճ ասած, դեսպանը պարզապես բարձրաձայնեց այն, ինչի մասին պաշտոնապես չի խոսվում: Այսինքն այստեղ շատ ավելի կարեւոր է ոչ թե այն հարցադրումը, թե ինչ ասաց Միլսը, այլ, թե ինչու ասաց եւ հենց այս պահին: Փորձենք հասկանալՍկսենք նրանից, որ առնվազն տարօրինակ էր Փաշինյանի այն միտքը, թե դա հեռացող դեսպանի հայտարարություն է: Նաեւ նկատենք՝ Փաշինյանի նման մոտեցումը պետք է որ ենթագիտակցական այն տպավորությունը ստեղծի, թե խոսքը ինչ-որ մառազմատիկ ծերուկի մասին է, որին գործից հանում են, ու նա էլ սկսել է չարախոսությամբ փնթփնթալ: Այսինքն, թե ոչ մի լուրջ բան չկաԻսկ ինչո՞ւ է Փաշինյանը փորձում նման տրամադրություն ստեղծել, դա էլ կարելի է հասկանալ. խառը ժամանակներ են, դիմացը՝ ընտրություններ: Ու հիմա, եթե նրա անվան հետ արդեն դեսպանի ասածների տրամաբանությունից ելնելով կապվեց առանց այն էլ վաղուցվանից շրջանառվող այն վարկածը, թե Փաշինյանն իշխանությունը նվեր ստացավ՝ հող հանձնելու համար, ներքին խառը վիճակը կարող է էլ ավելի բարդանալ: Կարճ ասած, որ Միլսի հայտարարությունը շատ թե քիչ բարդացնելու է Փաշինյանի կյանքը, միանշանակ է: Իհարկե, աբսուրդ է «հեռացող դեսպանը մի բան էր, ասաց» տրամաբանությունը: 1994թ. զինադադարից հետո, թե քանի հեռացող ԱՄՆ դեսպան ենք ունեցել, նույնիսկ դժվար է հիշել: Որեւէ մեկն ուղղակիորեն խոսե՞լ է հող տալու մասին. ոչ: Իսկ ինչո՞ւ է դեսպան Միլսը խոսում: Եվ ի՞նչ կարեւոր է՝ նա հեռացող է, թե՝ ոչ: Անկախ նրանից, որ Միլսի պաշտոնավարման ժամկետը լրանում է, այս պահին նա ԱՄՆ դեսպանն է, այսինքն՝ նրա շուրթերից հնչած ամեն մի հայտարարություն վերագրվում է ԱՄՆ-ին: Ընդ որում, եթե դեսպանի տվյալ հայտարարությունը չհամապատասխաներ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա խոսքն այնպիսի սկանդալի մասին է, որ նա հեռացող դեսպանից միանգամից կդառնար հեռացված դեսպան: Ավելին, հայտարարության իրականությանը չհամապատասխանելու դեպքում, պետք է հետեւեր Հայաստանի բողոքի նոտան: Նման բան չկա, իսկ դա նշանակում է, որ մեր իշխանությունները գիտակցելով, որ հարվածն ԱՄՆ-ից եւ ոչ թե դեսպան Միլսից է գալիս, փորձում են «հեռացող դեսպան» «փրկօղակով» գոնե նախընտրական ներհայաստանյան հարթակում ցույց տալ, թե ո՛չ արցախյան ուղղությամբ խնդիր ունեն, ո՛չ էլ Վաշինգտոնից է հարված գալիսԼավ, «հավատացինք», բայց փաստը, որ Միլսը գնաց նման հայտարարության անվտանգության գծով Թրամփի խորհրդական Բոլթոնի այցի շեմին, հուշում է, որ չի կարող խոսքը պատահականության մասին լինել:

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ

 

ԱՄՆ-Ի ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՃՆՇԵԼԸ

Ուրեմն` գալիս ենք այս հարցին. Վաշինգտոնի ինչի՞ն է պետք Փաշինյանին ճնշելը: Ադրբեջան եւ Հայաստան Բոլթոնի կարգի ֆիգուրայի այցի փաստն արդեն իսկ ակնարկ է, որ Վաշինգտոնում որոշակի մտահոգություններ կան: Վերադառնանք Միլսի ներկայացած վարկածին՝ «գրավված շրջանների» մի մասի հանձնումն Ադրբեջանին: Այսինքն, խոսքն բուն Արցախի մասին չէ, այլ՝ ազատագրված հողերի մի մասի: Իսկ  նման սխեման ինչպե՞ս ռեալ կարող է լինել. միայն մեկ դեպքում, եթե Արցախի մնացած մասի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայվեն խաղաղարար ուժեր: Հակառակ դեպքում, Միլսի ասած՝ «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւը ոչ մի դեպքում չի աշխատի, հաշվի առնելով այս պարզ փաստը: «Հող՝ խաղաղության դիմաց» ասվածն ամենեւին էլ չի նշանակում «հող՝ Արցախի կարգավիճակի դիմաց»: Այս վերջին տարբերակը Հայաստանի համար միգուցե ընդունելի կարող էր լինել, մինչդեռ Ադրբեջանը բացառում է կարգավիճակի մասին ամեն մի փաստաթղթային հիշատակում: Ու հիշեցնենք՝ Փաշինյանն էլ էր նույն բանն ասում, թե ստացել է ծանր ժառանգություն, որտեղ, առանց թղթի եւ կնիքի, խոսվում է տարածքներ վերադարձնելու մասին, իսկ Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ: Այսինքն, դեսպանի հայտարարությունից հետո կարող ենք ֆիքսել, որ օրակարգում ներկայումս իրոք «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւն է: Այդ դեպքում, բանաձեւի երկրորդ մասը՝ «խաղաղության դիմացը», հնարավոր է կյանքի կոչել միայն շփման գծում խաղաղարար ուժեր տեղակայելովԱյլ բան, թե ինչ տեսք կունենան այդ «խաղաղարար ուժեր» ասվածը: Կհամաձայնի՞ ՌԴ-ն, որ արցախյան գոտում, բացի ռուսականից, ինչ-որ այլ ուժեր տեղակայվեն. բացառվում է: Քանի որ այդ դեպքում մեծ է վտանգը, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միանգամից կմտնեն բոլորովին այլ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ: Նաեւ նկատենք, որ միայն ՌԴ-ն հնարավորություն ունի Ադրբեջանից եւ Հայաստանից իր ուժերը տեղակայելու համաձայնություն ստանալ: Այսինքն, որ պայմանագրի կնքումը հենց ռուսական ուժերի տեղակայում է ենթադրում, կասկած գրեթե չի հարուցում: Իսկ ահա ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դրա հետ: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Վաշինգտոնն առանձնապես «խաղի» հնարավորություն չունի. պայմանագիրը, ի վերջո, եթե կնքեն, ստորագրելու են Հայաստանն ու Ադրբեջանը (ասենք, կարող է ոչ մի պայմանագիր էլ չլինել, պարզապես Հայաստանը պայմանավորված տարածքներից հանի զորքերը, իսկ պայմանագիր լինի արդեն Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան (կամ միգուցե ՀԱՊԿ) ձեւաչափով՝ շփման գոտում խաղաղարարներ տեղակայելու եւ դրա պայմանների ու ֆունկցիաների մասին): Եվ եթե արդյունքում Իրանի հետ սահմանի հարեւանությամբ ի հայտ գա ռուսական զորախումբ, կստացվի, որ ամերիկացիները Հայաստանից ռուսական ուժերին հանելու իրենց ծրագրերի փոխարեն կստանան տարածաշրջանում երկրորդ ռուսական ռազմական հենակետը: Այն էլ Իրանի սահմանին, երբ Վաշինգտոնն ամեն կերպ առաջ է մղում հակաիրանական նոր պատժամիջոցների հարցըԱյն, որ նման հեռանկարը չի կարող անտարբեր թողնել, մասնավորապես՝ իր ծայրահեղ հակառուսական եւ հակաիրանական հայացքներով աչքի ընկնող Բոլթոնին, կարելի է հասկանալ: Բայց կկարողանա՞ նա արգելակել նման զարգացումները: Նկատենք, Հայաստանի համար դա անընդունելի տարբերակներից մեկն է, սակայն նոր պատերազմի վտանգը շատ մեծ է: Մյուս կողմից, եթե նման կարգավցորմանը կցվեն նաեւ կոմունիկացիաների վերագործարկման ծրագրը, դրանք հայաստանյան տնտեսությանը կխոստանան բավականին լուրջ աշխուժացումԱդրբեջանի համար նման տարբերակն այս պահին ամենաընդունելին է. Ալիեւը կկարողանա հողեր ստանալ՝ առանց Արցախի կարգավիճակի մասին խոստումների եւ միանգամից կվերածվի ազգային հերոսի: Ուրեմն՝ Բոլթոնը կարո՞ղ է իրավիճակ փոխել. հիմնական ճնշումները պետք է որ ուղղված լինեն Հայաստանին (ինչն արդեն իսկ տեսանելի է), նաեւ Բաքվին համոզելով՝ պատերազմ չսկսել: Համենայնդեպս, նկատենք նաեւ, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախօրեին խոսելով ՄԽ համանախագահների մոտ օրերս սպասվող այցի մասին, նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կհստակեցվեն կողմերի դիրքորոշումները եւ կքննարկվեն այն կոնկրետ քայլերը, որոնք կարելի է նախաձեռնել ղարաբաղյան կարգավորումն ակտիվացնելու համար: «Ղարաբաղյան կարգավորման ակտիվացում» ասվածը հուշում է, որ զարգացումներին երկար չենք սպասելու:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շատ արդյունավետ է գնահատել Հայաստանի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԱՐՑԱԽԻՑ. «ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՃՆՇՄԱՆ ՉԵՆՔ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ»

Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարության մասին ի՞նչ են մտածում Ղարաբաղում: Արդյոք սա Միլսի բերանով հնչած ողջ Մինսկի խմբի համանախագահ երկրների ցանկությունը չէ՞, եւ ինչ կանի Արցախը, եթե հանկարծ կանգնեցնեն նման ընտրության առաջ` կա՛մ ազատագրված տարածքների վերադարձ, կա՛մ՝ պատերազմի հեռանկար: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԼՂՀ ԱԺ պատգամավոր ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻՑ, ով ասաց.

ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Նախ, ի գիտություն պարոն Միլսի, այդ տարածքները ոչ թե գրավյալ են, այլ՝ ազատագրված: Եվ բացի այդ, մենք որեւէ ճնշման չենք ենթարկվելու` դա կլինի Մինսկի խմբից, թե որեւէ այլ գերտերությունից եկող: Մենք հռչակել ենք մեր անկախությունը եւ մեզ պարտադրված պատերազմով կերտել ենք մեր հաղթանակը: Իսկ ազատագրված տարածքները դրանք այն երաշխիքն են, որ Արցախի ժողովուրդը անվտանգ կարող է ապրել, արարել: Մենք որեւէ տարածքային նկրտումներ չունեինք, պարզապես մեր դեմ սանձազերծված պատերազմին մենք ընդամենը դիմակայել եւ հաղթել ենք: Մեր հաղթանակը, մեր բերկրանքը մենք վայելելու ենք, ապրելու ենք եւ ապահովելու ենք առաջընթաց: Ինչ վերաբերում է սակարկություններին, ապա մենք որեւէ սակարկության չենք գնալու: Որովհետեւ Ադրբեջանի զավթողական դիրքորոշումը ակնհայտ է, իրենք անգամ նկրտումեր ունեն ՀՀ տարածքների վրա` Երեւանը հայտարարում են ադրբեջանական: Միլսը եւ մյուսները կարող են ինչ ուզեն` խոսել, կարող են՝ կաշառք վերցնել, կարող են խավիարային դիվանագիտությունն առաջ տանել, բայց այդ ամենը ապարդյուն է լինելու եւ անհաջողության է մատնված ի սկզբանե, դա մենք նրանց վստահեցնում ենք:

ԲՈԼՏՈՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ, ԲԱՅՑ ԿՍՏԱՆԱ՞

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА