o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒՂԻՆ

19.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒՂԻՆ

Երեւանը դեռ այսպիսի քաղաքապետ չէր տեսել, որ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, մայրաքաղաքի խնդիրները թողած, շտապեց Փարիզ` բնականաբար, ոչ իր գրպանի հաշվին, այդտեղ այցելելու «Թումո» կենտրոն: Անշուշտ, Հայկ Մարությանը հաստատ այն մարդը չէ, որը մազաչափ իսկ պատկերացում ունենա բարձր տեխնոլոգիաների մասին, հետեւաբար այդ այցից Երեւանի ու ընդհանրապես երկրի համար օգուտ ակնկալելը, մեղմ ասած, ծայրահեղ միամտություն կլիներ:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՋՐԲԱԺԱՆ ՀԱՅԻ ԵՎ ԱՂԲԻ ՄԻՋԵՎ

 

ԱՂԲԱՐԿՂԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Մինչ ծաղրածու քաղաքապետը փարիզներով է շրջում, երեւանցիները պարզապես խեղդվում են աղբից: Եթե արդեն Օպերայի շրջակայքում են այդպիսի բերնեբերան լցված եւ շուրջը դարսված տոպրակներով շրջապատված աղբարկղերը, ապա դա արդեն անկման վերջն է, հատակն է: Ինքնուրույն մտածելու ունակությունը չկորցրած մարդիկ, բնականաբար, արդեն իրենց հարց են տալիս, թե մի՞թե հեղափոխություն կոչեցյալի իմաստը աղբի մեջ ապրելն է, թանկացումների եւ չկատարված մեծամեծ խոստումների կասկածելի բերկրանքը վայելելն է, եւ դա անկախ նրանից, թե ապրիլ-մայիսին ինչպես էին վերաբերվում «թավշյա» շարժմանըԲայց բավականին մեծ զանգված, որը շարունակում է հիանալ ինչպես «ժողվարչապետով» ու պատրաստ է ցանկացած հանրային վայրում նրա ձեռքերը համբուրել (իսկ ուղիղ եթերների մեկնաբանություններում անպակաս են եւ բավականին անպարկեշտ տեղերը համբուրելու ցանկություններ) ու նաեւ նորմալ համարել այսպիսի բացարձակ անգործունակ քաղաքապետ ունենալը: Այդ զանգվածը բավարարվում է «դմփ-դմփ-հո՛ւ» գոչյուններով եւ «չարանենգ հակահեղափոխականների» դեմ պայքարելովընդ որում` հակահեղափոխական համարելով ցանկացած մեկին կամ մի ամբողջ հանրային շերտին` լինեն դրանք պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, նախկին պաշտոնյաներ կամ ընդհանրապես ցանկացած ոք, միայն թե վոժդը նրանց որակած լինի այդպիսին: Պայքարի ձեւն էլ նախրի պես վոժդի մատնանշած տեղը գնալն է, հայհոյանքների վանկարկումն է, մարդկանց քաշքշելն է, հեռանալուց հետո էլ աղբի կուտակումներ թողնելն է: Զոմբիացած նախրի համար, հավանաբար, աղբը շատ հոգեհարազատ միջավայր է: Դե, եթե գումարենք նաեւ Ալեն Սիմոնյանի սպառնալիքները, որ «հակահեղափոխականները» կարող են հայտնվել «Սանիթեքի» աղբարկղներում, ինչպես նաեւ որոշ անասնակերպ լակոտների կողմից աղբարկղների վրա կոնկրետ մարդկանց անուններ գրելը (այսպես կոչված` ֆլեշմոբի անվան տակ), ապա պարզ է դառնում, որ աղբարկղը վերածվում է քաղաքական կատեգորիայի: Դե, ինքը` Նիկոլն էլ, բավականին սիրում է խոսել քաղաքական աղբանոցի մասին: Իհարկե, Նիկոլի թրաշամանուկները իրենք իրենցով չեն մոգոնել մարդկանց աղբարկղ նետելու գաղափարը, դա ընդօրինակել են Ուկրաինայի «նարնջագույններից»:  Իսկ նորմալ մարդիկ համարում են, որ աղբարկղը հենց այս անդաստիարակ եւ երկիրը դեպի անդունդ տանող իշխանությունների տեղն է, եւ երբ կգա ժամանակը, աղբարկղ նետելը կլինի, բայց առանց ճղճղան հրապարակային հայտարարությունների եւ ֆեյսբուքյան ֆլեշմոբերի:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

 

ԴԵՊԻ ՆՈՐ, ՄԱՔՈՒՐ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի հայտարարությունում շեշտեց, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը, ինչին հետեւեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հիշեցումը, թե ովքեր են կառուցել բարիկադները, բաժանել սեւի ու սպիտակի, մարդկանց վախեցրել ԱԱԾ-ով, «ասֆալտին փռելով» եւ «պատերին լղոզելով»: Բայց ուշադրություն, արդեն հայտարարվում է, որ նախկին ՀՀԿ-ական պաշտոնյաները կարող են տեղ գտնել ե՛ւ ՔՊ համամասնական ցուցակում, ե՛ւ գործադիր պաշտոններում, ու դրա նախակարապետը եղավ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով ստանձնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ միանգամից դարձավ հեղափոխության կողմնակից: ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը միանգամից հարց տվեց, թե արդյո՞ք դա չի նշանակում Սյունիքի գլխին նոր Լիսկա բերել, «Սասնա ծռերն» էլ հայտարարեցին, որ այդպիսիններին պետք է ոչ թե պաշտոնի դնել, այլ «հայկական Նյուրնբերգով» դատել: Բայց այդ ամենի գագաթնակետն այն էր, որ ամենայն հայոց նախրապետ Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան: Եվ զոմբիները իրենք իրենց հարց չեն տալիս` բայց չէ՞ որ հեղափոխությունը նախաձեռնվել էր հենց օլիգարխներից եւ վերջիններիս մենաշնորհներից ազատվելու համար, նախաձեռնվել էր ազատվելու համար այն դեմքերից, ովքեր շտապեցին լքել ՀՀԿ-ն եւ ապաստանել վոժդի թեւի տակ, որ անհասկանալի է, այդ ինչո՞ւ են մարդկանց ցուցադրաբար բռնում, հետո փող վերցնում, ազատում, նորից բռնում, կամ էլ նորից չեն բռնում, եթե սաստող բղավոց է լսվում որեւէ գերտերության մայրաքաղաքից: Եվ այդպիսի «հոգեւոր կերը» դեռ ուտողներ կան, ովքեր, ցավոք, դեկտեմբերին դառնալու են քվեարկողներ` ձեւավորելով գործնականում միակուսակցական խորհրդարան: Նույնիսկ միակուսակցականն էլ սրանց համար հաճոյախոսություն կլինի, քանզի կլինի պարզապես կոճակ սեղմողների հավաքածու, որոնք էլ չեն էլ հասկանում, թե ինչ են քվեարկում: Դե, եթե կա մարզպետ, որը Սվիտալսկուն անվանել էր Ռուսաստանի դեսպան, ԵՄ-ի մասին էլ հարցրել էր, թե դա որ երկիրն է, ապա պատգամավորական մանդատ հաստատ կստանան այնպիսիք, ովքեր Ֆեյսբուքում անգամ սեփական անուն-ազգանունն են տառասխալներով գրում:

«ԱՅՍՏԵՂՈՎ ԱՆՑԱԾ ԹՈՒՐՔԻ» ԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՂՆԵՐԸ

Սակայն այժմ ավելի ու ավելի շատանում են այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ ափալ-թափալ խորհրդարանական ընտրությունների նպատակն է ունենալ այնպիսի ԱԺ, որը մեծ հոժարությամբ կվավերացնի տարածքների հանձնումը թուրքին: Այդ հասկանալու գործընթացը կամա, թե ակամա էապես արագացրեց Հայաստանին հրաժեշտ տվող դեսպան Ռիչարդ Միլզը, ուղղակի տեքստով հայտարարելով, որ առանց հող հանձնելու ԼՂ խնդիրը չի լուծվի: Շատ-շատերը հայհոյում են դեսպանին, բայց, միգուցե, ինչ-որ տեղ պետք է երախտապարտ լինել նրան` մարդկանց աչքերը բացելու համար: Ու սկզբունքորեն կարող է տեղի ունենալ նույն գործընթացը, որը մեկնարկեց 1997-ին, երբ ԼՏՊ-ն հրապարակեց իր ազգադավ «փուլային տարբերակը»: Եվ այն, որ կառավարությունը իր աշխատակազմով գերհագեցած է սորոսականներով, պատահական չէ: Պատահական չէ եւ մեր ԱԳՆ-ի խղճուկ արձագանքը Միլզի հայտարարությանը. ինչ-որ կմկմոց արցախցիների «ֆիզիկական անվտանգության» մասին: Նիկոլի վարչախումբը, սկսելով Արցախի վերամիավորման նպատակի մասին հայտարարություններից, այժմ հանգում է ինչ-որ խղճուկ «ֆիզիկական գոյության» երաշխիքների... Դե, ֆիզիկական գոյություն պահպանելու նաեւ այնպիսի ձեւ կա, ինչպիսին է կամավոր թրքացումը...

ՀԱՆՈՒՆ «ԿՈՆԱԾԱՌԻ» ԵՎ ԱՐՏԵՐԿՐՅԱ ԿԱՅՖԵՐԻ

Արտաշես Գեղամյանը իրավացիորեն նշում է, որ Նիկոլը ժողովրդի վրա է գցում պետականաքանդության պատասխանատվությունը, որ ժողովրդին է նշանակում պետականության կործանման պատասխանատու: Բայց դա դեռ առաջին փուլն է, հրեշավոր գործունեության շարունակությունը լինելու է անկախության սերնդին անկախությունն ու պետականությունը լիկվիդացնելու պատասխանատու նշանակելը: Հո, ԱԺ նիկոլական համամասնական ցուցակով չե՞ն ուղարկելու անկախության սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր հիացմունք հարուցող սխրանքներ են գործել 2016-ի ապրիլյան պատերազմին: Ոչ էլ նրանց, ովքեր ստեղծագործական աշխատանքով են զբաղված: Այլ նրանց, ովքեր աշխատավարձ են ստանում փողոց փակելու, ճվճվալու եւ համացանցը իսկական աղբանոցի վերածելու համար:

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА