ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արենիում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

19.10.2018 12:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արենիում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Նախօրեին iravunk.com-ը տեղեկություն էր ստացել, որ օրեր առաջ Արենիում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել, ըստ նույն տեղեկությունների վերջինիս վիճակը ծանր է գնահատվել: Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվություն չէր տարածել, ուստի, որպեսզի մերկապարանոց չհնչի, վերը նշված տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանին: Նկատենք, որ պարոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, սակայն նշեց, որ թեթեւ վիրավորում է ստացել զինվորներից մեկը, եւ այդ է պատճառը, որ այդ մասին տեղեկատվություն չի հրապարակվել:

«Ո՞ւմ էր ուզում Վազգենը գնդակահարել, 94-ին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին». Դավիթ Շահնազարյանը՝ Սասուն Միքայելյանին

Այլ մանրամասներ պաշտպանության նախարարի մամուլի պատսխանատուն չհայտնեց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА