ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրճը դրական է ազդում դեմքի մաշկի վրա եւ ազատում ռոզացեայից. հետազոտություն

19.10.2018 11:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սուրճը դրական է ազդում դեմքի մաշկի վրա եւ ազատում ռոզացեայից. հետազոտություն

Գիտնականները գտել են սուրճի եւս մեկ օգտակար հատկություն: Ինչպես հայտնում է The New York Times-ը, այն կանանց մոտ, ովքեր օրական 4 եւ ավելի գավաթ սուրճ են խմում, 23 տոկոսով ցածր է ռոզացեայի զարգացման հավանականությունը՝ դեմքի մաշկի քրոնիկական հիվանդություն:

Ձվեր ու գոմաղբ են շպրտել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողների վրա (տեսանյութ)

Ռոզացեային (լատիներեն acne rosacea բառից՝ վարդագույն պզուկներ) հատուկ է դեմքի մաշկի կարմրությունը, մանր եւ մակերեսային անոթների լայնացումը եւ այտուցը: Գիտնականները վերլուծել են 82 737 կանանց տվյալները, որոնք 1991-ից 2005 թվականներին մասնակցել են խոշոր բժշկական հետազոտության: Այս ժամանակահատվածում հետազոտության մասնակիցների մոտ հայտնաբերվել է ռոզացեայի 4945 դեպք:

Պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր օրական 4 եւ ավելի գավաթ սուրճ են խմում, ռոզացեայի զարգացման հավանականությունը 23 տոկոսով ցածր է նրանց համեմատությամբ, ովքեր ամսական մեկ գավաթից պակաս են խմում: Ընդ որում՝ կոֆեին չպարունակող սուրճը ոչ մի կերպ չի նվազեցրել ռոզացեայի զարգացման վտանգը:

Գիտնականների կարծիքով՝ կոֆեինով սուրճը կարող է օգտակար լինել նաեւ նրանց համար, ում մոտ արդեն ռոզացեա ախտորոշվել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА