ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահազանգ. Գիտնականների նամակը հետ է վերադարձել՝ առանց վարչապետին հասնելու. «Փաստ»

19.10.2018 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ահազանգ. Գիտնականների նամակը հետ է վերադարձել՝ առանց վարչապետին հասնելու. «Փաստ»

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող սոսկալի վիճակի, շահագործման խախտումների և այլ բացերի մասին: Մի քանի տարի է՝ նա պնդում է, որ մինչև հանքարդյունաբերության ոլորտը օրինական հարկային դաշտ չտեղափոխվի, հնարավոր չի լինի շատ խնդիրներ կանոնակարգել: Բայց, ցավոք, ոլորտի մասնագետների առաջարկներն ինչպես հնչեցվում են, այնպես էլ մնում են թղթի վրա, իսկ ոլորտի պատասխանատուները գլուխները ավազի մեջ թաքցրած՝ շարունակում են քար լռություն պահպանել՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է: Երբ հայտնի դարձավ, որ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են VTB բանկում, կրկին հարցեր ծագեցին, որոնք նորից մնացին օդում: Եվ երբ բնապահպանական խնդրահարույց հարցերը նախորդ իշխանությունների ժամանակ էին նման վերաբերմունքի արժանանում, ինչ–որ տեղ կարելի էր հասկանալ, բայց համաձայնեք, որ իշխանափոխությունից հետո նույնանման աշխատաոճով շարունակելը չի կարող ընդունելի լինել:

ՊԲ-ում ականի պայթյունի հետևանքով երկու սպա է վիրավորել, մեկ զինծառայող ստացել է հրազենային վնասվածք.

Կանաչների միության նախագահը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը երկար տարիներ զբաղված է բնությունն ավերելով, քանի որ բոլոր՝ Թեղուտի, Ամուլսարի և մնացած ծրագրերը թեև իրականացվել են բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա, բայց այդ թույլտվություն կոչվածն ընդամենը դակել է վերևների հրամանները: 

«Խնդիրն այն է, որ մենք նորմալ օրենսդրական դաշտ ունենք, բայց բնապահպանության նախարարությունը մշտապես խաբել է կառավարությանը և սխալ տեղեկություններ է տվել: Օրինակ՝ սկզբում հանքավայրերի մասին սխալ տեղեկություններ է փոխանցում կառավարությանը, որը հետագայում դառնում է գործ և սկսում է ավիրել Հայաստանը: Նախագծերն առանց ուսումնասիրելու տալիս են դրական եզրակացություն: Եվ դա արդեն երկար տարիներ շարունակվում է: Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարությունների մեջ բնապահպանության նախարարությունը ամենամաֆիոզ և ամենավտանգավոր կառույցն է եղել և շարունակում է այդպիսին մնալ»,– ասաց Հ. Սանասարյանը:

Բնապահպանական կազմակերպության ղեկավարի խոսքով, այս գերատեսչության անբարեխիղճ աշխատանքի արդյունքում երկրին հասցված վնասներն այնքան շատ են ու տարբեր, որ դրանք թվարկելու համար երկար ժամանակ է հարկավոր: Իսկ երկրին հասցված վնասը վերականգնել պարզապես հնարավոր չէ: Այն կարելի է անգամ անդառնալի կորուստ համարել Հայաստանի համար: Այս ամենի և Ամուլսարի խնդիրների մասին իրազեկելու համար Կանաչների միության նախագահը մոտ 40 հայտնի գիտնականների ստորագրությամբ նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին: Բայց նամակն առանց վարչապետին հասնելու հետ է վերադարձել արդեն բնապահպանության ներկա նախարարի պաշտոնակատարի եզրակացությամբ, թե Ամուլսարի նախագիծն անցել է փորձաքննություն:

«Այսինքն, Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են հայտնում, և այս պայմաններում ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, ոչինչ էլ չի կարող անել: Բացի այդ, եթե մի գերատեսչություն տարիներ շարունակ քանդել է երկրի տնտեսությունը և այսօրվա դրությամբ չի էլ ցանկանում փոխել իր մոտեցումներն ու աշխատակարգը, ապա նման նախարարությունը պետք է պարզապես լուծարել ու վերացնել: Բնապահպանության նախարարության աշխատակիցներին կտրականապես արգելված է որևէ մեկին որևէ տեղեկություն տալը: Ես ցավում եմ, որ այսքան ասելիք է կուտակվել, բայց վարչապետն այդպես էլ չի կարողանում մեզ ընդունել: Բայց շատ կարևոր է նրան բացատրելը, որ օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտից ստացվող բոլոր շահույթները գնում են մասնավորի գրպանը: Եվ արդեն երկար տարիներ է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած, այդ ոլորտն ուշքի բերելու ցանկություն եղել է, բայց քանի որ հանքատերերը հիմնականում եղել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այդ պատճառով էլ բոլոր պաշտոնյաներն օրենքները շրջանցել են ու երկիրը հասցրել նման իրավիճակի»,– ասաց Հ. Սանասարյանը:

«ԱՌԱՆՑ ԵՐԱՇԽԻՔԻ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԳՆԱԼ ՓՈԽԶԻՋՄԱՆ».ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Ըստ Հ. Սանասարյանի՝ երկրի ընդերքը թալանելու սցենարի համաձայն, սկզբում ինչ–որ մարդիկ գալիս, ասում են, որ իրենք ունեն թե՛ ֆինանսներ, թե՛ գիտելիք և ուզում են մեր երկրի հանքերը շահագործել: Բայց հետո պարզվում է, որ ո՛չ ֆինանսներ ունեն, ո՛չ էլ գիտելիք: Ու այդպես էլ պարզ չի դառնում, թե ում թեթև ձեռքով են երկրի հարստություն հանդիսացող հանքերը հայտնվում են նմանների տիրապետության տակ: 

«Այսինքն, այս ոլորտում տեղի ունեցած և ունեցող բոլոր գործընթացները դատական գործեր են: Ամեն ինչ այն աստիճանի հանցագործ կանոններով է իրականացվել, որ արդյունքում այդ կալվածքները մնացել են բանկերին: Բայց, քանի որ բանկերն էլ են իրենցը, կարողացել են հանքերը հանգիստ գրավադրել: Եվ ոչ ոք չի հարցնում, թե ինչ իրավունքով են նման քայլեր ձեռնարկել: Այսինքն, սա հանցագործության ամենավառ դրսևորումն է, որն իրականացրել են Հայաստանի մաֆիոզ իշխանությունները, ինչը, ցավոք, շարունակվում է մինչ օրս: Բայց երկիրը փրկելու և հանքարդյունաբերության ոլորտում տիրող քաոսային իրավիճակին վերջ դնելու համար, իմ կարծիքով, հարկավոր է այն վերադարձնել պետությանը և հանքերը շարունակել շահագործել օրենքի և իրավունքի տառին հավատարիմ մնալով»,– ասաց Հ. Սանասարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА