ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սևանա լճից մինչ այժմ բաց է թողնվել197,228 մլն խմ ջուր

19.10.2018 11:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Սևանա լճից մինչ այժմ բաց է թողնվել197,228 մլն խմ ջուր

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի 09:00 դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 197,228 մլն խմ:



Նշենք, որ այս տարի կառավարության որոշմամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվելու ընդհանուր առմամբ 210 մլն մ3 ջուր՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն։ Գյուղատնտեսության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ջրի հավելյալ բացթողումը նպատակ ունի 2018 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու համար։

Գեւորգ Կոստանյանը փոշմանել է. նրա ախորժակը բացվել է

Կառավարության որոշմամբ, լճից մինչև լրացուցիչ 40 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հէկերում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Արտադրված այդ էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը ուղղվելու է կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА