ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել. Միրզոյան

17.10.2018 18:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել. Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հանդիպեց «Ելք» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Հանդիպումից հետո նա նշել է, որ որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր էլ կարող լինել, կա մեկ-երկու տեխնիկական հարց, որը կլուծեն:

«Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում». Վահրամ Բաղդասարյան

Ըստ Միրզոյանի` յուրաքանչյուր խմբակցության հետ յուրովի է եղել քննարկումը, մասնավորապես՝ «Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել, շատ արագ փոխզիջման են հանգել և համաձայնության եկել, ՀՅԴ-ի հետ որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ են եղել.

«Մեծամասամբ խնդիր չկա, բայց 1-2 առանցքային հարցում ՀՅԴ պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, և, ոնց որ թե փոխզիջումային բան էլ չկա, բայց կքվեարկեն, ինչպես կորոշեն»:

Քննադատություններին, որ առաջին անգամ է լինելու, երբ ԸՕ-ն հնարավոր է ընդունվի առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների, Ա.Միրզոյանը դրական է վերաբերվում:

Նա նշել է,  որ չորրորդ ուժը կանցնի խորհրդարան, եթե ստանա առնվազն 2% քվե: Ռեյտինգայինի հետ կապված որևէ խմբակցության հետ խնդիր չկա:

Միրզոյանի կարծիքով՝ ԸՕ-ն դեռ կքննարկվի խորհրդարանում, առաջարկություններ կներկայացվեն, փաթեթը կքննարկվի նաև ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում:

«Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսևորեն անհրաժեշտ խոհեմություն և իմաստություն և կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն 2 շաբաթները: Ցանկացած պարագայում գործադիրը պատրաստ է տարբեր զարգացումների և, դատելով ընդհանուր ոչ պրոֆեսիոնալ հանրային տրամադրությունների շոշափումներից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»,- նշել է Միրզոյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ չհասցնեն ընդունել ԸՕ-ն ու հին օրենսգրքով գնան ընտրությունների, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է.

«Մենք գնալու ենք ընտրություններին: Ինչպիսի՞ օրենսգրքով՝ պետք է որոշեն խորհրդարանականները: Հույս ունեմ, որ կգնանք նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխփությունները շատ ավելի առաջադեմ և ավելի ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար, այդ թվում և հիմնականում՝ համեմատաբար փոքր ռեսուրսներ ունեցող կուսակցությունների համար, ինչը, կարծում եմ, լավ է»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА