ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

17.10.2018 23:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԻՐ ԵՎ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հարայ տալով,-

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Էլ հերն ու մեր.

Քիր ու ախպեր,

Կին, երեխեք,

Ընկեր տըղեք,

Զոքանչ, աներ,

Քավոր, սանհեր,

Քեռի, փեսա...

Ինչ իմանաս էլ` ո՛վ է սա,

Գալիս են ու անվերջ գալիս,

Ով գալիս է`

Պաշտոն են տալիս…

 

ԴՈՒԽՈՎԻՑ ԴՈՒԽՈՎԿԱ ՄԵԿ ՔԱՅԼ Ա

Ըստ «զադնի դնողների» մասնագետ Գագիկ Ծառուկյանի` Նիկոլ Փաշինյանը հրաժարականից զադնի դնելն էլ է դուխով անում:

 

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՆԱԽԿԻՆ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլն էլ Սյունիքի վրա նախկին իշխանությունների պես միլիցա բերեց:

 

ՀՀԿ-Ն` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Սիրո՞վ ես բռնանում պատգամավորների վրա, թե` հանդուրժողականությամբ:

 

ԳՅՈՐՄԱՄԻՇԸ («ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ»` ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ 70-100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՔԵՆԱՅՈՎ «ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԻ» ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻՆ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Անունիդ չխաբնվես…

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` «ԱԴԵԿՎԱՏ»-ԻՆ (ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ` ԻՐԵՆՑ ՎՐԱ «15 ՀՈԳՈՎ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մարալիկ, Մարալիկ, մի քիփլիկ փոքր տեղ ա, Մարալիկում ուրդուց էդքան մարդ:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու` Նիկոլը ոչ թե պիտի վարչապետությունից հրաժարվի, որ ԱԺ-ն ցրի, այլ խելքի գալու համար օրը քառասուն անգամ պիտի աղոթի եւ կարդա հրաժարիմքի հետեւյալ տեքստը. «Հրաժարիմք ի Սորոսէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА