ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ի հիմքերը կսասանվե՞ն

17.10.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԲՀԿ-ի հիմքերը կսասանվե՞ն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարկառուն դեմքերից ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը եւ գործող պատգամավոր Վահան Կարապետյանը դուրս են գալիս կուսակցությունից: Ավելին` Լ. Խաչատրյանի դուրս գալով պայմանավորված` փակվել է նաեւ ԲՀԿ-ի Ապարանի գրասենյակը: Թե արդյոք կարելի է ասել, որ հիմք է դրվում կուսակցության պառակտմանը, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տեսակետը:

«ՍԻՄ-ը մասնակցում է ընտրություններին հինգ թեկնածուով». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

– Ցանկացած անձ ազատ է իր քաղաքական հավականություններում եւ ազատ է կուսակցությունների մեջ մտնելու ու դուրս գալու հարցում: Բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այնքան ամուր քաղաքական միավոր է, որ այնտեղից անհատ պատգամավորների, այդ թվում` նախկին պատգամավորների կամ մարզպետների դուրս գալը երբեք չի կարող որակվել, որպես կուսակցության պառակտում: Պառակտում կհամարվեր, եթե կուսակցությունը այլեւս շեղվեր իր քաղաքական գծից, չլիներ կուսակցական կարգապահություն, կուսակցության ղեկավարի օրինական հանձնարարականներն ու ցուցումներն անտեսվեին, ու ամեն մեկը գործեր իր ֆանտազիայի շրջանակներում: Կա՞ այսօր այդպիսի բան, իհարկե` ոչ: Մենք հարգում ենք մեր գործընկերների որոշումը, բայց ԲՀԿ-ն այնքան ամուր քաղաքական կառույց է, որ այն չի կարող փլուզվել մեկ-երկու պատգամավորի` սկսած, ենթադրենք ինձնից, անհատական որոշումներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА