ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ hայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին

17.10.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀԿ hայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության չորս պատգամավորներ` Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Սամվել Ֆարմանյանը, խմբակցությունից անկախ, ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել: Մասնավորապես ՀՀԿ-ական քառյակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչեւ առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչեւ «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»: Իսկ վերջում ընդգծել էին. «Մի՛ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնայք, պարզապես մի՛ զանգեք: Այս էժան խաղում մենք չկանք: Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, մենք ձեզ համար գործիք չենք: Մենք մտահոգ ու հիասթափված հետեւում ենք` ինչ եք դուք անում: Մենք լուռ կսպասենք: Բայցեւ, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»: Ի վերջո, թե ումի՞ց են հիասթափված, ովքե՞ր են նրանց զանգում, եւ ովքե՞ր են էժան խաղ սկսել, այդպես էլ հայտարարությունը գոնե հանրության համար մնաց անհասցե, իսկ պատգամավորների կողմից` չպարզաբանված: Նրանք համառորեն որեւէ մեկնաբանություն չեն տալիս:

«Շարժման թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է». Արա Զոհրաբյան

Ինչեւէ, թե արդյոք «տարբեր կողմերի պարոնայք» ՔՊ-ականները զանգել են ՀՀԿ քառյակին եւ ինչ-որ առաջարկներ արել, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ:

– Ոչ, բայց իրենցից զանգ եղել է մեզ:

– Նկատի ունեք վերոնշյալ հայտարարությամբ հանդես եկած ՀՀԿ-ական չորս պատգամավորների՞ն:

– Չորսից մեկին:

– Կմանրամասնե՞ք, թե ով է նրանցից դիմել...

– Ո՛չ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА