ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա ազդող 5 գործոն

16.10.2018 18:37 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա ազդող 5 գործոն

Մարդու օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա ազդում են ոչ միայն գենետիկ գործոններն ու նրա կենսակերպը, այլեւ որոշ այլ շատ գործոններ, որոնցից որոշների մասին մարդկանց մեծ մասը տեղյակ չէ: Այդպիսի գործոնների թվում են՝

Ձվեր ու գոմաղբ են շպրտել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողների վրա (տեսանյութ)

Ճանապարհորդությունները

Ճանապարհորդությունները եւ թռիչքները ժամային այլ գոտիներ ազդում են մարդու օրգանիզմում մելատոնինի եւ կորտիզոլի մակարդակի վրա: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունից գինեկոլոգ Անիտա Միթրան պնդում է, որ ամենօրյա ռեժիմի, քնելու եւ արթնանալու ժամի նույնիսկ աննշան փոփոխություններն արդեն ազդում են օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա, իսկ ճանապարհորդությունների եւ անքուն գիշերների ազդեցությունն ավելի ակնհայտ է:

Մելատոնինի մակարդակի փոփոխությունն ազդում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա. առաջինների մոտ կարող են առաջանալ դաշտանային շրջափուլի խախտումներ, երկրորդների մոտ կարող է փոփոխվել արական հորմոն տեստոստերոնի մակարդակը, որը պատասխանատու է ոչ միայն առնական արտաքինի, այլեւ օրգանիզմի մի ամբողջ շարք ֆունկցիաների համար:

Կոսմետիկա

Որոշ կոսմետիկ արտադրանքներում քիմիական նյութեր են պարունակվում, որոնք ազդում են հորմոնալ համակարգի աշխատանքի վրա: Որպես կանոն, այդ ազդեցությունը բացասական է: Վտանգավոր նյութերի թվում են՝ ֆորմալդեհիդը, կապարը, օկսիբենզոնը եւ շատ այլ նյութեր: Դրանք կարող են պարունակվել այնպիսի արտադրանքներում, ինչպիսին են շրթներկը, արեւապաշտպան քսուքը, եղունգների լաքը եւ այլն:

Ցանկալի է այս նյութերից խուսափել, հատկապես եթե արդեն ունեք վահանաձեւ գեղձի խնդիրներ կամ էնդոկրինային այլ խանգարումներ:

Հակաբակտերիալ միջոցներ

Ձեռքերի համար հակաբակտերիալ ախտահանող միջոցներն այնքան էլ անվտանգ չեն, որքան կարող է ոմանց թվալ: Դրանց օգտագործումը կարող է խախտել մաշկի վրայի օգտակար եւ վնասակար բակտերիաների հավասարակշռությունը՝ թուլացնելով իմունային համակարգը: Կարծիք կա նաեւ, որ ախտահանող միջոցների բաղադրության մեջ մտնող տրիկլոզանը բացասաբար է ազդում վահանաձեւ գեղձի հորմոնների վրա եւ կարող է բերել հիպոթիրեոզի զարգացման:

Էլեկտրոնային սարքեր

Եթե երեկոյան նայեք լույս ճառագայթող էլեկտրոնային սարքին, ապա դա օրգանիզմում մելատոնինի մակարդակը կնվազեցնի, ինչն իր հերթին կխախտի քուն-առույգացում ցիկլը:

Հպումներ

Հորմոնների մակարդակի վրա զդում են նաեւ հպումներն ու գրկախառնությունները. դրանք ազդում են ռեցեպտորների վրա՝ ազատելով օկսիտոցին հորմոնը եւ նվազեցնելով օրգանիզմում սթրեսի մակարդակը:

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակիցը «Սպիտակցի Հայկոն» է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА