ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԻՆՉԻ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՄԱՆԱՏԻՊ ԳԵՅ-ՊԱՐԱԴՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

16.10.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԻՆՉԻ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՆՄԱՆԱՏԻՊ ԳԵՅ-ՊԱՐԱԴՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»

«Համասեռամոլության քարոզը, աղանդավորության այսչափ տարածումը գալիս է Եվրոպայից, մասնավորապես՝ որոշակի խմբավորումների կողմից, որոնց հիմնական նպատակը մեկն է` ընտանիքի քայքայման, այլասերման տանող ճանապարհը հարթել: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով կասեցնենք նրանց տարածումը մեր երկրում»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԼԳԲՏ-ների կողմից անցկացվելիք առաջիկա միջոցառումներին, նման գնահատական հնչեցրեց Շիրակի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք, ամենապատիվ տեր Գրիգոր Պետրոսը` մտահոգվելով.

Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստանում է

 

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՅԼԱՍԵՐԵԼ ՄԵՐ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ»

- Նման բաները հարիր չեն քրիստոնյա, հայ ավանդական ընտանիքներին, սրանով փորձում են այլասերել մեր մատաղ սերնդին, նրանց մեջ, բառի բուն իմաստով, ներարկել օտարամոլություն: Ես ուղղակի սարսափում եմ մտածել, թե ինչի կարող է հանգեցնել նմանատիպ գեյ-պարադները մեր երկրում: Մենք այն ազգն ենք, որ դաստիարակում ենք մեր զավակներին՝ որպես քրիստոնյա, եւ շատ կարեւոր է, որ այս իրավիճակում եկեղեցին, ինչպես որ երբեւէ, զբաղվի իր հոտով եւ պետության հետ մեկտեղ կարողանա զերծ պահել մեր սերունդը նմանատիպ այլասերվածություններից: Այս շրջանում շատ կարեւորել է պետք եկեղեցու դերը, որի դերը, ցավոք, փորձում են ինչ-ինչ խմբավորումներ նսեմացնել:

- Տեր Գրիգոր, ասացիք, որ պետք է յուրաքանչյուրս պայքարենք: Այ, օրինակ, հայտնի է, որ ԼԳԲՏ-ները շրջելու են նաեւ մարզերով: Ինչպե՞ս է Շիրակի մարզը պատրաստվում ընդունել նրանց միջոցառումների շարքը:

- Շիրակի մարզը առհասարակ բոլոր առումներով ամենաավանդապահ մարզն է, եւ, ըստ իս, համասեռամոլության լոբբինգով զբաղվողները դա շատ լավ գիտեն եւ գիտակցում են, որ չեն կարող դիմակայել շիրակցի ժողովրդի ցասմանը: Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուրս հասկանանք, որ համասեռամոլների լոբբինգով զբաղվողները, նրանց միջոցառումները կազմակերպողներն առաջին հերթին թիրախավորում են դեռահասներին եւ երիտասարդներին, որովհետեւ նրանք հանրության այն հատվածն են, որոնք շատ արագ են ընկալում բոլոր վատ, բացասական բաները, որոնք որ առաջարկվում է իրենց: Անշուշտ, թե՛ աղանդավորները, թե՛ համասեռամոլները եւ նմանատիպ խմբավորումները աշխատում են հենց այդ ուղղությամբ: Որովհետեւ տարիքն առած մարդկանց դժվար է ապակողմնորոշել եվրոպական այլասերված մտքերով: Հենց դա է պատճառը , որ իրենք իրենց ողջ ուժերը ներդնում են  երիտասարդ սերնդին ապակողմնորոշելու վրա: Եվ այստեղ է, որ պետք է զգոն լինենք, եւ այս շրջանում հատկապես շատ կարեւոր է, որ դպրոցը եւ եկեղեցին այսօր, ինչպես երբեւէ, աշխատեն այդ ուղղությամբ եւ երեխաների մեջ սերմանեն  համամարդկային այն լավագույն արժեքները, որը դարերով փոխանցվել է մեզ:

 

«ՈՐ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՄՆԱ ՄԱՔՈՒՐ, ԱՆԲԻԾ»

- Բայց դրա փոխարեն այսօր փորձում են Հայ առաքելական եկեղեցու պատմությունը հանեն կրթական ծրագրից: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Շատ, շատ մեծ սխալ կլինի, եթե դպրոցական ծրագրից հանեն եկեղեցու պատմությունը: Հայ առաքելական եկեղեցու պատմությունը հանելու փոխարեն այսօր պետք է մտածեին` ավելացնել նաեւ քրիստոնեական վարդապետության ուսուցումը: Որովհետեւ աշխարհի բոլոր երկրներում միշտ եկեղեցին իր ուրույն տեղն ունի, որովհետեւ երեխաները պետք է դպրոցական նստարանից սովորեն եկեղեցու դերը, հավատանքը, պատվիրաններն ու նշանակությունը իրենց կյանքում:

«Ներկայիս սերունդը թշնամի ընկեր ձեռք բերելուց առաջ, պետք է նստի եւ մեծի հետ խորհրդակցի» Ի.Ծատուրյան

- Չի՞ ստացվում, որ կառավարությունն էլ է իր հերթին նպաստում այդ ուժերի, այսպես ասած, «սեւ» գործին:

- Ես ուզում եմ մի փոքր լավատես լինել, եւ կարծում եմ, որ կառավարությունը պետք է լավ ուսումնասիրի ու այդ ծրագրի հանելը մոռանա: Ամեն դեպքում, ես մեծ հույս ունեմ, որ կառավարությունը խելամիտ կվարվի այդ հարցում: Վերջում ընդամենը մի բան կավելացնեմ` մաղթում եմ, որ մեր սերունդը մնա մաքուր, անբիծ եւ առանց որոշակի խմբավորումների ազդեցության տակ ընկնելու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА