ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.10.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բաներ է հայտնաբերել Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ամենաքաղաքականացված սոցիալական ցանցի` Ֆեյսբուքի առնչությամբ. «Եթե դիտարկենք վերջին ամիսների Ֆեյսբուքի լսարանի աճը, ապա կարելի է նկատել, որ մոտ հարյուր հազարով ավելացան ակտիվ օգտատերերը, ինչը ամսական լսարանը հասցրեց 1,3 միլիոնի: Մյուս կողմից` վերջին երեք ամսվա ընթացքում Ֆեյսբուքի լսարանը չի աճել, մինչդեռ Օդնոկլասնիկինը շարունակում է նվազել: Կարելի է ենթադրել, որ տեղի է ունենում մի քանի միգրացիոն հոսք: Օրինակ, վերջին ամսվա ընթացքում Փաշինյանի Ֆեյսբուքի էջը աճել է 20 հազարով, ինչը, կարելի է ենթադրել, տվյալ պահին հիմնականում ապահովվում է հենց Օդնոկլասնիկիից ներգաղթի հաշվին: Սակայն Ֆեյսբուքի լսարանը չի աճում: Ինչը հիմնականում պայմանավորված է այն բանով, որ ներհոսքից բացի, կա այստեղից արտագաղթ: Քանի որ Օդնոկլասնիկիի նորեկ զանգվածն իր հետ բերում է շփման նոր ոճ, որը չի գոհացնում «հնաբնակ» ֆեյսբուքցիներին, նրանք այստեղից դուրս են գալիս: Դրան կարելի է ավելացնել դպրոցականներին, որոնք արդեն չափից դուրս են համարում մեծահասակների քաղաքականությամբ տարված լինելը»: Դե ինչ, երիտասարդությունը ճիշտ էլ վարվում է, որ գլուխն ազատում է գարշահոտության եւ զոմբի վարքագծի մեջ  խրված Ֆեյսբուքից:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ բոլորիս զարմացրեց եւ զայրացրեց այն, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Կանադայի վարչապետին նվիրեց մեր եռագույնի պատկերով գուլպաներ, որոնց տակի մասում գրված է Հայաստան: Այսինքն` մեր դրոշն ու մեր երկրի անունը նա դարձրեց ոտքի կոխան: Ու այստեղ էլ ավելի զարմանալի ու զայրացուցիչ է, որ երկրպագուները սկսեցին արդարացնել վարչապետի արարքը, մի մասն էլ` ակնհայտ շահադիտական նկատառումներով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, բոլոր արդարացնողներին առաջարկում ենք սեփական հարազատների դիմանկարով գուլպա կրել, քանզի եռագույնը մեր բոլորիս հավաքական դեմքն է:

Մեզ անզարմանք չթողեց եւ Հայաստանին հրաժեշտ տվող ԱՄՆ դեսպան ՌԻՉԱՐԴ ՄԻԼԶԸ` անչափ գովաբանելով Նիկոլ Փաշինյանին: Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին` դեսպան Ռիչարդ Միլզը համեմատություն արեց Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի` երկրորդ նախագահ Ջոն Ադամսի հետ, որովհետեւ, դեսպանի խոսքով, Ադամսը կարողացավ ապստամբների առաջանորդից դառնալ պետության ղեկավար. «Պատիվ եմ ունեցել բազմիցս հանդիպել [Հայաստանի] վարչապետին` մինչեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելը եւ վարչապետ ընտրվելուց հետո: Հարց էր առաջացել, որը, կարծում եմ, բոլորիս մոտ է ծագել` արդյո՞ք նա կարող է հեղափոխական առաջնորդից, փողոցի քաղաքական գործչից անցում կատարել պետության ղեկավարի: Սա տարբեր հմտություններ է պահանջում, եւ յուրաքանչյուրը չի կարող նման անցում կատարել: Տեսել ենք` որոշ մարդիկ ձախողվել են: Պետք է ասեմ, որ տպավորված եմ` տեսնել նրան առաջնորդի դերում, նա դարձել է ավելի վստահ: Կարծում եմ` նա դեռ ձգտում է տիրապետել առաջնորդի հմտություններին: Տպավորված եմ նրա հեղինակությամբ, նա կարողանում է տեսնել ընդհանուր պատկերը»: Անշուշտ, եթե ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը մեր Նիկոլի նման էր, ապա ողբամ ԱՄՆ-ին, սակայն առավել հետաքրքիրը հետեւյալն է` այդ շռայլ գովասանքի դիմաց ամերիկացիք ի՞նչ են ուզելու ՀՀ իշխանություններից:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА