o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՇՈՏՅԱՆԻ ՈՒՂՂԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է

15.03.2016 18:11 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԱՇՈՏՅԱՆԻ ՈՒՂՂԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է

 

(ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 12-ԱՄՅԱ 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԽՈՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

ՀՀԿ-ից հայտնում են, որ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի վերջին ելույթներից հետո Արմեն Աշոտյանի մազերը աճել են:

 

% % %

ՆԱԽԿԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ըստ Անահիտ Բախշյանի` էսպես որ շարունակվի, Աշոտյանին դաշնակները Խաչիկյանի մոտ են ուղարկելու:

 

% % %

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

Ըստ 2-րդ am-ի` Ռոբերտ Քոչարյանն Օսկանյանի բացվելիք կուսակցությանը համակրում է, Օսկանյանի հետ հանդիպում է, բայց չի պատրաստվում նրա հետ քաղաքականապես ամուսնանալ:

ԷՐԴՈՂԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԱԴՐԲԵՋԱՆ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԿՐԿԻՆ 

ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ 

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ադրբեջան ասելիս Անկարան պայթում է,

Չգիտեմ` ինչու է այսպես...

 

% % %

ՈՒՐԻՇԻ ՁԵՌՔՈՎ ԿՐԱԿԻՑ 

ՇԱԳԱՆԱԿ ՀԱՆՈՂՆԵՐԸ

Ըստ Հայ դատի` Էրդողանը տեսնելով, որ ՀՅԴ-ից բան դուրս չի գալիս, սկսել է ինքը Թուրքիային ներսից պայթեցնելով` արյան ծով դարձնել:

 

 

ՈՐ ՍԵՎԵՐԵՍ ՉՄՆԱՆ

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Էրդողանը տեսնելով, որ Հայաստանի նախագահը դաշնակների խնդրանքով հայ-թուրքական արձանագրությունից ստորագրությունը հետ հետ չի կանչում, ինքն է որոշել հետ կանչել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА