o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

15.03.2016 22:28 ՍՊՈՐՏ
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ըմբշամարտի ազատ ոճային հավաքականը մասնակցել էր ինչ-որ չափով՝ փորձարարական կազմով: Երիտասարդ ըմբիշները հնարավորություն ստացան փորձարկելու ուժերն ու հասկանալու հնարավորությունները: «Տարեցների» քաշային որոշակի փոփոխությունները եւս խոսում էր այն մասին, որ Եվրոպայի առաջնությունն այս տարի այն կարեւորությունը չունի, որն ունեցել է նախորդ տարիներին: Պատճառը բավական պարզ է, տարին օլիմպիական է, իսկ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէր: Ուստի՝ այն ընդամենը լավ նախապատրաստական մրցաշար էր՝ կարեւորագույնից առաջ: Հիշեցնենք նաեւ, որ ազատ ոճայիններն իսկապես մեծ աշխատանք պետք է կատարեն բաղձալի ուղեգրեր նվաճելու համար, քանի որ այս պահի դրությամբ հավքականն ունի ընդամենը մեկ ուղեգիր, որը նվաճել է 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն նա այս մրցաշարին չմասնակցեց¤: Ինչեւէ, թե ինչ դասեր պետք է քաղել եւ ինչ փոփոխություններ պետք է անել մինչ վարկանիշային մրցաշարերը, դա թողնենք հավաքականի գլխավոր մարզչին՝ Արայիկ Բաղդադյանին: 

МЯЧ Production. Մխիթարյանը` վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

Ինչ վերաբերում է հունահռոմեական ոճի ըմբիշներին, այստեղ, իհարկե, նվաճումներ կան՝ ոսկե մեդալից մինչեւ բրնոզե մեդալ: Թերեւս չի կարելի անտարբեր մնալ ոսկե մեդալակիր Վարշամ Բորանյանի նկատմամբ, ում ճիշտ նշանակետին դիպչելու համար շատ հաճախ ինչ-որ բան խանգարում էր՝ այդպիով զրկելով ոսկե մեդալից: Այս անգամ հայ ըմբիշը փայլուն կատարեց իր առաջ դրված խնդիրն ու հռչակվեց Եվրոպայի  չեմպիոն: Թիմի ամենափորձառու ըմբիշներից Ռոման Ամոյանը, ում հետ կապված թերեւս քչերը կարող էին հույսեր ունենալ, քանի որ նա մեկնարկ էր տվել կարիերան ավարտելու մասին խոսակցություններին, նվաճեց արծաթե մեդալ: Մյուս արծաթե մեդալակիրը Արթուր Ալեքսանյանն է, թերեւս այն եզակի մարզիկներից մեկը, ում ներկայությունը ցանկացած մրցաշարում հաղթանակի երաշխիք է: մրցաշարում հաղթանակի երաշխիք է: Աթուրի համար այս մրցաշարն այնքան էլ լավ չդասավորվեց: Եզրափակչի ճանապարհին ամենատհաճ փորձությունը կիսաեզրափակչում թուրք Ջենկ Իլդեմի հետ դիմակայությունն էր: Հարցն այստեղ չէր կարող լինել մրցակցի ուժը կամ կարողությունները, այլ իր ազգին բնորոշ կեղտոտ խաղերը: Թուրք ըմբիշն իրեն անզոր զգալով Ալեքսանյանի դեմ, որոշեց ցուցադրել դերասանական ունակությունները՝ ցույց տալով թե Արթուրը գլխով հարվածել է իր դեմքին, արդյունքում վաստակեց առաջին ու վերջին 2 միավորը: Արթուրն այս գոտեմարտը հաղթեց 6:2 հաշվով, բայց նյարդերն իհարկե սկսեցին լարվել: Եզրափակչում սակայն Արթուրին ավելի բարդ փորձություն էր սպասվում, քանի որ միայնակ պետք է հաղթեր ոչ միայն ռուս Նիկիտա Մելնիկովին այլեւ՝ մրցավարներին: Պայքարն ընթանում էր հավասար, պասիվության առավել արժանի էր Մելնիկովը, բայց չգրված օրենքներով այն ստացավ Արթուրը եւ պարտեր դրությունից թույլ տվեց մրցակցին կատարել 4 միավորանոց հնարք այդպիով թույլ տալով գոտեմարտի իր միակ ու որոշիչ սխալը, արդյունքում Ալեքսանյանը զրկեց ինքն իրեն չորրոդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալու հանարավորությունից: Գոտեմարտը շարունակվեց, Մելնիկովը ոչինչ չանելով միայն դիմացավ մնացած րոպեներին, իսկ մրցավարներն ուղղակի պասիվությունն ու ըմբիշի «անգործությունը» չտեսնելու տվեցին: 

Եղածը եղած է, հատկապես, որ նման դեպքեր հայ մարզիկների նկատմամբ օրինաչափության նման են դարձել, կարեւորը օլիմպիական խաղերն են, իսկ Արթուր Ալեքսանյանն առաջինն է, ով առանց որեւէ խնդրի վաղուց նվաճել է իր ուղեգիրը: 

Անդրադառնալով Կարապետ Չալյանի բրոնզե մեդալին` ուղղակի պետք է նշել, որ մեծահասակների պայքարում իր առաջին քայլերն անող երիտասարդ ըմբիշի հաղթանակն նախ թուրք, ապա ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, արդեն իսկ «ոսկու գին» ուներ: Այսպես` Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն արդյունքում 42 միավոր հավաքեց եւ զբաղեցրեց երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի ընտրանուն եւ հետ թողնելով՝ Ադրբեջանի թիմին:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА