o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

12.10.2018 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՀԿ-Ն` ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

– Եվ դո՜ւ, Բրուտոս

 

ՀԱՄԱՐՅԱ ԵՎՐՈՍՏԱՆ ՈՒՅՈՒՏ (ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հասցեն ամփոփոխ, Բաղրամյան 26:

 

ՌԵՏՐՈ (ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ԵՐԳԸ` ԻՐԵՆ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ջաղացս պատիկ, պատիկ,

Աչքերդ նռան հատիկ,

Ամեն քեզի տեսնելիս, Նիկոլ ջան,

Համ համբարձում, համ զատիկ…

 

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄ

Ըստ Աբիժնիկների ֆորումի` «Սասնա ծռերի» գործողություններով երկրում ավելացավ եւս երկու աբիժնիկ, մեկը` ներկա ոստիկանապետը, որի պագոնները պոկեցին գործողության ժամանակ, իսկ մյուսը` ներկա վարչապետը, որին Պավլիկը հայտարարեց, որ կգցի «զիբիլի վեդրոն»:

 

ДВА В ОДНОМ (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կառավարության լրատվական ծառայության` Նիկոլը Ֆելիքսին  առաջարկել է համատեղ ԱԻ նախարարի եւ Հիդրոմետ ծառայության պետի պաշտոնները:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԶԱԴՆԻ ԴՆՈՂ ՉԻ

Երկու քայլ առաջ, երեք քայլ ետ, մի գիրք էս կողմ, մի էջ էն կողմ:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ՀՀԿ-Ն ԼՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արտառոց ոչինչ էլ չկա, ըստ համաշխարհային տնտեսագիտական չգրված օրենքների` կապիտալը տերերին փոխելու սովորույթ ունի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА